ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24–ի N 1569–Ն որոշմամբ հաստատված՝ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարգի 4–րդ կետի համաձայն՝ ՀՀ ԿԳՄՍՆ «Հրազդանի արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ի լիազոր մարմինը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:

1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝

1) ՀՀ քաղաքացիությունը.

2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):

2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`

1) դիմում` կառավարման խորհրդի նախագահի անունով.

2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.

3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.

4) տվյալ հաստատության 5 տարվա զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով` սույն կարգի 26-րդ կետի պահանջներին համապատասխան.

5) հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը (առկայության դեպքում),

6) ինքնակենսագրություն:

Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի:

Փաստաթղթերի պատճենները խորհրդի նախագահին կամ քարտուղարին առձեռն ներկայացնելու դեպքում պետք է ներկայացնել բնօրինակների հետ:

Փաստաթղթերն ընդունվում են 2024 թվականի հուլիսի 10-ից մինչև հուլիսի 30-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 9:00-ից մինչև ժամը 16:00-ն, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից, ՀՀ ԿԳՄՍՆ «Հրազդանի արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ում։

Մրցույթը տեղի կունենա 2024 թվականի օգոստոսի 8-ին՝ ժամը 12:00-ին, ՀՀ ԿԳՄՍՆ «Հրազդանի արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ–ում։ Հասցեն՝ ք. Հրազդան, Գործարանային 3: Տեղեկությունների համար զանգահարել +374 93–80-45, 091-19-03-76 հեռախոսահամարներով, էլ. հասցե` hrazdan.usum@gmail.com։