Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթի հայտարարման, անցկացման, մասնագիտական հանձնաժողովի ձևավորման, գործունեության, տնօրենի նշանակման և բողոքարկման կարգը հաստատելու մասին» N 181-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 2-րդ, 4-րդ, 7-րդ կամ 41-րդ կետերի համաձայն՝ հայտարարվում է մրցույթ՝ ՀՀ Շիրակի մարզի «Անիպեմզայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար:
1. Հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն.
2) հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր).
3) «Հանրակրթության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 21-րդ և 22-րդ մասերով սահմանված հիմքերի բացակայությունը:
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` լիազոր մարմնի ղեկավարի անունով (Ձև N 2).
2) անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի՝ հավաստագրի պատճենը.
4)տվյալ հաստատության զարգացման ծրագիրը` թղթային և էլեկտրոնային տարբերակներով համաձայն https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=189667 հղման.
5) ինքնակենսագրություն (Ձև 3):
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ, իսկ էլեկտրոնային եղանակով փաստաթղթերը ներկայացնելու դեպքում՝ բնօրինակները ներկայացնել հարցազրույցի օրը:
Փաստաթղթերն ընդունվում են ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունում, հասցե՝ ք. Գյումրի, Գ. Նժդեհ փողոց 16, 2024 թվականի հուլիսի 4-ից մինչև հուլիսի 8–ը և օգոստոսի 21–ից մինչև սեպտեմբերի 6-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 9:30-ից մինչև ժամը 12:30-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:
Էլեկտրոնային դիմումներն ուղարկել՝ tnorenimrcuyt@gmail.com էլեկտրոնային փոստի հասցեին (տեղեկատու հեռախոս 0312-4-90-00-184)։