ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1569-Ն որոշմամբ հաստատված՝ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարգի 4-րդ կետի համաձայն՝ ՀՀ ԿԳՄՍՆ «Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջ» ՊՈԱԿ-ի լիազոր մարմինը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար:

1.Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝

1) ՀՀ քաղաքացիությունը,

2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):

2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`

1) դիմում` կառավարման խորհրդի նախագահի անունով,

2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,

3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը,

4) տվյալ հաստատության 5 տարվա զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով` սույն կարգի 26-րդ կետի պահանջներին համապատասխան,

5) ինքնակենսագրություն:

Փաստաթղթերի պատճենները խորհրդի նախագահին կամ քարտուղարին առձեռն ներկայացնելու դեպքում պետք է ներկայացնել բնօրինակների հետ:

Փաստաթղթերն ընդունվում են 2024 թվականի հուլիսի 3-ից մինչև հուլիսի 20-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 09։00-ից մինչև ժամը 16։00-ն, բացի հանգստյան (կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից, ՀՀ ԿԳՄՍՆ «Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջ» ՊՈԱԿ-ում:

Մրցույթը տեղի կունենա 2024 թվականի հուլիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, ՀՀ ԿԳՄՍՆ «Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջ» ՊՈԱԿ-ում, հասցեն՝ Ղ. Ղուկասյան 30:

Տեղեկությունների համար դիմել +374(312)5–13–12, (+374)98–35–45–93, (+374)77–55–9317 հեռախոսահամարներով, փաստաթղթերն ուղարկել info.karamurza@gmail.com էլեկտրոնային հասցեին: