ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24–ի N 1569–Ն որոշմամբ հաստատված՝ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարգի 4–րդ կետի համաձայն՝ ՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի թիվ 9 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի թափուր պաշտոնի համար:

Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1. ՀՀ քաղաքացիությունը,
2. ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):

Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1. դիմում՝ հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2. ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը (բնօրինակի հետ),
3. հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը (բնօրինակի հետ),
4. տվյալ հաստատության 5 տարվա զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով՝ սույն կարգի 26-րդ կետի պահանջներին համապատասխան,
5. ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի՝ ըստ կարգի:

Փաստաթղթերն ընդունվում են 2024 թ. հուլիսի 3-ից մինչև հուլիսի 24-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 9:00-ից մինչև ժամը 16:00-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերից, ՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի թիվ 9 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ–ում:

Մրցույթը տեղի կունենա 2024 թ. օգոստոսի 2-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի թիվ 9 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ–ում, հասցեն՝ ք. Երևան, Վարդաշեն 6–րդ փողոց, շենք 66: Տեղեկությունների համար զանգահարել +374 10–45-43-65, 091-12-00-03 հեռախոսահամարով, էլ. հասցե` Usumnaran9@yahoo.com: