Աշխատանքային պարտականություններն են`

1.Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում գործող իրավական ակտերի վերլուծությանը մասնակցություն:

2.Պետական բյուջեով տպագրվող տարրական դասարանների դասագրքերի, ազգային փոքրամասնությունների սովորողների դասագրքերի վերահրատարակման գործընթացի կազմակերպում /գնման հայտերի կազմում և պայմանագրերի կատարման նկատմամբ հսկողության իրականացում/:

3.Բրայլյան տառատեսակով դասագրքերի տպագրության մրցույթի փաթեթի պատրաստում:

4.Համագործակցություն ՀՀ ԿԳՄՍ նախարարության իրավաբանական, ֆինանսաբյուջետային, գնումների կազմակերպման, հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության, արտաքին կապերի և սփյուռքի վարչությունների,ինչպես նաև լիցենզավորման գործակալության հետ:

5.Պետական բյուջեով տպագրվող դասագրքերի մուտքագրման, հավաքագրման գործընթացի կազմակերպում /շրջաբերականների կազմում և տրամադրում համապատասխան լիազոր մարմիններին/, ԿՏԱԿ-ի հետ համագործակցություն:

6. ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանների և այլ իրավական ակտերի նախագծերի կազմում:

7.Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և միջնաժամկետ ծախսային ծրագրի նախագծերի հանրակրթության վարչությանն առնչվող ծրագրերի մշակման աշխատանքներին մասնակցություն, հաշվետվությունների և հիմնավորումների մշակում, կազմում:

8.Հանրակրթական ուսումնական հաստատությունների սուբսիդավորման վերաբերյալ հանձնման-ընդունման ակտերի կազմում:

9.«Հանրակրթության պետական չափորոշիչով» պայմանավորված նոր դասագրքերի ստեղծման նպատակով հայտարարված դրամաշնորհային մրցույթի մրցութային հանձնաժողովի աշխատանքների, փորձագիտական խմբերի ձևավորման, առնչվող այլ գործընթացների համակարգում և իրականացում:

10.Քաղաքացիների դիմումների, դիմում-բողոքների ուսւմնասիրություն:

11.Չպլանավորված, այլ ընթացիկ աշխատանքներ:

Փորձագետին ներկայացվող պահանջներն են.

1. ՀՀ քաղաքացիություն,

2. Բարձրագույն կրթություն,

3.Ծրագրով նախատեսվող աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ,

4.Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ կրթության բնագավառում երեք տարվա աշխատանքային ստաժ,

5.Ծրագրով նախատեսվող աշխատանքների իրականացման հետ կապված խնդիրների լուծման և հաշվետվությունների մշակման հմտություններ,

6.Ծրագրով նախատեսվող աշխատանքների իրականացման հետ կապված տեղեկատվության հավաքագրման և վերլուծության հմտություններ։

  1. Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
  2. Գրական հայերենի տիրապետում,
  3. Պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն, տրամաբանելու և տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն:

Փորձագետ ներգրավելու ժամկետն է 1 (մեկ) տարի:

Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն, ինքնակենսագրականների ուսումնասիրություն, հարցազրույց:

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

Դիմում նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),

տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայական(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները բնօրինակների հետ միասին,

արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինողժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,

մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափսի,

անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,

Հայտարարություն նշված սահմանափակումների բացակայության մասին՝

պաշտոնից ազատվել կամ ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու,

օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու,

օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու,

«Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու,

Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է միայն էլեկտրոնային փոստի միջոցով:

Աշխատավայրը` ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2,

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 09.00-12.30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Դիմումների ընդունման ժամկետն է` 2024 թվականի հուլիսի 1-3-ը ներառյալ:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 010-599659, էլեկտրոնային փոստի հասցեն` management@escs.am):