ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Առնո Բաբաջանյան համերգասրահի գործընկերությամբ, «ԿԱՆՏԱՏԱ» մշակութային հասարակական կազմակերպությունը ներկայացնում է նոր նախագիծ՝ նվիրված կնոջը։

Հունիսի 25-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի է ունեցել բացառիկ համերգ-ներկայացում «Կին - Woman - Das Mädchen - La Femme»խորագրով։

Համերգին ելույթ են ունեցել մեցցո-սոպրանո Վարսենիկ Ավանյանը և «ԿԱՆՏԱՏԱ» անսամբլը՝ դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ, ռեժիսոր՝ Օլգա Գուսևա։ Ծրագրում ընդգրկված էին Յ․Ս․ Բախի, Ժ․ Ֆ․ Ռամոյի, Ժ․ Բիզեի, Բ․ Բրիտտենի և Ա․ Պիացոլլայի ստեղծագործություններից։

Համերգը բաղկացած էր չորս՝ մեկը մյուսին լրացնող մասերից. յուրաքանչյուր մաս նվիրված էր կնոջ մեկ կերպարին։ Կնոջ ամեն մի կերպարի համար ընտրված էին մեկ դարաշրջանի վոկալ-կամերային ստեղծագործություններ։ Նախագծի հիմնական նպատակն է երաժշտության միջոցով ներկայացնել կնոջ կերպարը։