UWC Դիլիջանում մեկնարկել է Սամսունգի ինովացիոն կամպուսի «Բջջային հավելվածների մշակում Java ծրագրավորման լեզվով» անվճար կրթական ծրագրի 2024-25 ուսումնական տարվա ընդունելության մրցույթը:

Դիմորդներին ներկայացվող պահանջներն են՝

  • տարիքը՝ 14-16,
  • տրամաբանական մտածողություն,
  • մաթեմատիկայի լավ իմացություն,
  • ռուսերենի և/կամ անգլերենի լավ իմացություն,
  • առնվազն մեկ ծրագրավորման լեզվի իմացություն՝ պայմանական և ցիկլային կառուցվածքների մակարդակով:

Դասընթացն անվճար է, ապահովվելու է տեղափոխում Երևանից, Գյումրիից և Վանաձորից:

Խնդրում ենք գրանցվել և հայտ ներկայացնել https://innovationcampus.ru/ կայքում:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2024 թ. հուլիսի 31-ն է: Գրանցվելուց հետո դիմորդներն առցանց թեստ են հանձնելու, որը հաջողությամբ հանձնած հավակնորդները կհրավիրվեն հարցազրույցի:

Ուսուցումը կմեկնարկի 2024 թ. սեպտեմբերին:

Մանրամասների համար գրել samsungcampus@uwcdilijan.am կամ զանգահարել +374 77 611393: