ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1569-Ն որոշմամբ հաստատված՝ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության կարգի 4-րդ կետի համաձայն` «Գավառի պետական երաժշտական քոլեջ» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ՝ հաստատության տնօրենի թափուր պաշտոնի համար:

Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1. ՀՀ քաղաքացիությունը,
2. ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):

Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է՝
1. դիմում՝ կառավարման խորհրդի նախագահի անունով,
2. ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,
3. հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը,
4. տվյալ հաստատության 5 տարվա զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով՝ սույն կարգի 26-րդ կետի պահանջներին համապատասխան,
5. ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները խորհրդի նախագահին կամ քարտուղարին առձեռն ներկայացնելու դեպքում պետք է ներկայացնել բնօրինակների հետ:

Փաստաթղթերն ընդունվում են 2024 թ. հունիսի 24-ից մինչև հուլիսի 15-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 16:00-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերից, Գավառի պետական երաժշտական քոլեջում:

Մրցույթը տեղի կունենա 2024 թ. հուլիսի 24-ին՝ ժամը 13:00-ին, Գավառի պետական երաժշտական քոլեջում, հասցեն՝ Գեղարքունմիքի մարզ, ք. Գավառ, Բունիաթյան 25: Տեղեկությունների համար զանգահարել 0264-2-66-66 հեռախոսահամարով, էլ. հասցե` erajshtakancollege@mail.ru: