Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթի հայտարարման, անցկացման, մասնագիտական հանձնաժողովի ձևավորման, գործունեության, տնօրենի նշանակման և բողոքարկման կարգը հաստատելու մասին» N 181-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 2-րդ կետի համաձայն՝ հայտարարվում է մրցույթ՝ «Վաղարշապատի «Ներսիսյան» թիվ 6 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:
1․ Հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.
2) հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիրը).
3) «Հանրակրթության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 21-րդ և 22-րդ մասերով սահմանված հիմքերի բացակայությունը:
2․ Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` լիազոր մարմնի ղեկավարի անունով (Ձև N 2).
2) անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի՝ հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը` թղթային և էլեկտրոնային տարբերակներով.
5) ինքնակենսագրություն (Ձև N 3):
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ, իսկ էլեկտրոնային եղանակով փաստաթղթերը ներկայացնելու դեպքում՝ բնօրինակները ներկայացնել հարցազրույցի օրը:
Փաստաթղթերն ընդունվում են Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի աշխատակազմում (հասցե՝ ք. Արմավիր, Աբովյան 71) 2024 թվականի հունիսի 20-ից մինչև օգոստոսի 23-ը ներառյալ (բացառությամբ հուլիսի 9-ից օգոստոսի 20-ն ընկած ժամանակահատվածի), ամեն օր՝ ժամը 10։00-ից մինչև ժամը 17։00-ն, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:
էլեկտրոնային դիմումներն ուղարկել armavir.kadrer@mta.gov.am կամ armavir.andznakazmi.karavarum@gmail.com էլեկտրոնային փոստի հասցեին: