ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մշակութային արժեքների փորձագետների հավատարմա­գրման վկայական տրամադրելու հայտեր ընդունելու մասին:

Հայտերն ընդունվում են 2024 թվականի հունիսի 24-ից մինչև հուլիսի 8ներառյալ՝ փոր­ձաքննության 37 ոլորտների համար:

Հայտերը պետք է ներկայացնել առձեռն երկուշաբթիից ուրբաթ օրերին (աշխատանքային ժամեր՝ 09:00-18:00, ընդմիջում՝ 13:00-14:00) ՀՀ ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության վարչության մշակութային արժեքների արտահանման և ներմուծման բաժին (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, հեռ.՝ 010-599-699), կամ էլեկտրոնային եղանակով՝ ուղարկելով heritagecv@escs.am hասցեին: