Մաքսատուրքի և հարկերի վճարումից ազատման նպատակով ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար ներմուծվող մշակութային արժեքների վերաբերյալ փորձագիտական եզրակացության հաստատման գործընթացը իրականացվում է ՀՀ կառավարության 2023 թվականի օգոստոսի 31-ի «Մաքսատուրքի և հարկերի վճարումից ազատման նպատակով ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող մշակութային արժեքների, ազգային արխիվային ֆոնդերի փաստաթղթերի և արխիվային փաստաթղթերի բնօրինակների կարգավիճակի հաստատման կարգը սահմանելու մասին» N 1462-Ն որոշման ու ՀՀ ՊԵԿ նախագահի 2024 թ. մայիսի 15-ի և ՀՀ ԿԳՄՍ նախարարի մայիսի 23-ի «Ֆիզիկական անձանց կողմից առանց ներմուծման մաքսատուրքի և հարկերի վճարման անձնական օգտագործման ապրանքների ներմուծման նպատակով ապրանքների վերաբերյալ մշակութային արժեքների փորձագիտական եզրակացության հաստատման ձևաչափը սահմանելու մասին» N 571- Լ և N 37- Լ համատեղ հրամանի համաձայն:
Ֆիզիկական անձանց կողմից առանց ներմուծման մաքսատուրքի և հարկերի վճարման անձնական օգտագործման ապրանքների ներմուծման նպատակով հավատարմագրված փորձագետների կողմից տրամադրված՝ ապրանքների վերաբերյալ մշակութային արժեքների փորձագիտական եզրակացությունը վավերացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից: