2024 թվականի հունիսի 21-ին` ժամը 16:00-ին, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում (Կառավարական տուն 2-րդ մասնաշենք, 9-րդ հարկ) տեղի կունենա հանրային քննարկում e-draft տեղեկատվական հարթակում տեղադրված «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ:

Հանրային քննարկմանը կարող են մասնակցել երիտասարդության ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպություններ, երիտասարդական ՀԿ-ներ, երիտասարդական աշխատողներ և երիտասարդներ:

Հանրային քննարկմանը մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև հունիսի 19-ը ներառյալ youth@escs.am էլեկտրոնային փոստին ուղարկել մասնակցի անունը և ազգանունը՝ «թեմա» դաշտում նշելով «Հանրային քննարկում»:

Նախարարություն մասնակիցների մուտքը ապահովելու համար խնդրում ենք ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով: