Եվրոպայի խորհրդի ստեղծման 75-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Հենրիկ Իգիթյանի անվան ազգային գեղագիտության կենտրոնը, Արտաքին գործերի նախարարության և Հայաստանում ԵԽ գրասենյակի համագործակցությամբ, իրականացնում է «Ես նկարում եմ իմ իրավունքները» խորագրով գեղանկարչական մրցույթը՝ 10-14 տարեկան երեխաների մասնակցությամբ:

Մասնակիցները պետք է ներկայացնեն իրենց աշխատանքների բնօրինակները Գեղագիտության ազգային կենտրոնի գրասենյակ (հասցե՝ Աբովյան 13) մինչև 2024 թվականի հունիսի 20-ը:

Մրցույթի մասին հավելյալ տեղեկությունը հասանելի է https://www.facebook.com/NCAArmenia/posts/975570474572642 հղումով:

Մրցույթի ընդհանուր արդյունքներով առաջին երեք տեղերը զբաղեցրած լավագույն ստեղծագործությունների հեղինակները ԵԽ երևանյան գրասենյակի կողմից կպարգևատրվեն խորհրդանշական մրցանակներով:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝ +374 60-833-383/+374 99-527-114 հեռախոսահամարներով:

Էլ. փոստ՝ nca.contemporary@gmail.com