Փարիզի օլիմպիական խաղերին ընդառաջ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դպրոցների 8-12-րդ դասարանների ու նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների համար կազմակերպել էր մրցույթ՝ «Ես հետևում եմ Օլիմպիական խաղերին» խորագրով:

Մրցույթի նպատակը խաղերի մասին գիտելիքների, ինչպես նաև հայ մարզիկների և նրանց օլիմպիական նվաճումների հանրահռչակմանն ու ճանաչելիության բարձրացման նպաստելն է:

Մրցույթի շրջանակում հունիսի 5-12-ը՝ յուրաքանչյուր օր, ԿԳՄՍՆ ֆեյսբուքյան էջում հրապարակվել են հայ մարզիկների օլիմպիական նվաճումներին, ինչպես նաև Օլիմպիական խաղերի վերաբերյալ տարաբնույթ հարցեր: Համաձայն մրցութային պայմանների՝ առաջինը ճիշտ պատասխանողը ճանաչվել է տվյալ օրվա հաղթող: Խմբագրված, ինչպես նաև այլ օգտատերերի ֆեյսբուքյան էջերից հրապարակված պատասխանները չեն դիտարկվել:

Որպես պարտադիր պահանջ՝ պատասխանում պետք էր միայն հայատառ նշել սովորողի տվյալները (անուն, ազգանուն, մարզ, քաղաք/գյուղ, ուսումնական հաստատություն, դասարան/կուրս, մասնագիտություն): Մրցութային վերջին օրվա հարցի պարագայում առաջինը ճիշտ պատասխանած մասնակիցներն արդեն իսկ նախորդ օրերի հաղթողներն էին, այդ իսկ պատճառով ընտրվել է երրորդը ճիշտ պատասխանած մասնակիցը:

ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքյան էջում հրապարակված մրցութային 8 հարցերի մեկնաբանություններում գրվել է ավելի քան 300 պատասխան:

Ներկայացնում ենք հարցերին առաջինը ճիշտ պատասխանած մասնակիցներին.

  • Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի «Հաշվողական մեքենաներ, համալիրներ, համակարգեր և ցանցեր» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանող Արմեն Հակոբյան,
  • Տավուշի մարզի Գոշի միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Գոհար Ամիրխանյան,
  • Վանաձորի պետական համալսարանի քոլեջի «Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող Ժորժ Վարդանյան,
  • ՀՊՄՀ հենակետային վարժարանի 12-րդ դասարանի պատմահասարակագիտական ենթահոսքի աշակերտ Հայկ Ստեփանյան,
  • ՀՊՄՀ հենակետային վարժարանի 12-րդ դասարանի պատմահասարակագիտական ենթահոսքի աշակերտ Միխայիլ Հարությունյան,
  • Սյունիքի մարզի Ագարակի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Թերեզա Գրիգորյան,
  • Արարատի մարզի Մասիս համայնքի N5 ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Շուշան Առաքելյան,
  • Իջևանի թիվ 4 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտ Անահիտ Մելքոնյան:

Հիշեցնենք, որ 2024 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը Փարիզում կանցկացվեն քառամյակի գլխավոր մարզական իրադարձությունը՝ ամառային 33-րդ Օլիմպիական խաղերը: