ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Հայաստանում էրազմուս+ ազգային գրասենյակը հրավիրում են մասնակցելու «Էրազմուս+ նախագծերի մեկնարկային օր 2024» միջոցառմանը, որը կկայանա հունիսի 20-ին ԿԳՄՍ նախարարությունում:

Միջոցառման նպատակն է ներկայացնել Էրազմուս+ ծրագրի կողմից 2023թ․ դրամաշնորհ ստացած բուհերի և ՄԿՈւ հաստատությունների կողմից իրականացվող նախագծերի հիմնական նպատակները, ակնկալվող արդյունքները և ծավալել քննարկումներ՝ ուղղված ոլորտի մարտահրավերներին ու դրանց լուծման ուղիների բացահայտմանը։

Միջոցառման առաջին հատվածում կներկայացվեն «Կարողությունների զարգացում բարձրագույն կրթության ոլորտում» գործողության, իսկ երկրորդ հատվածում՝ «Կարողությունների զարգացում ՄԿՈւ ոլորտում» գործողության շրջանակում ֆինանսավորված նախագծերի հիմնական նպատակները, ակնկալվող արդյունքները և մարտահրավերները, կանցկացվեն պանելային քննարկումներ։

Միջոցառումը նախատեսված է բարձրագույն, նախնական ու միջին մասնագիտական կրթական հաստատությունների, կրթության ոլորտում քաղաքականություն մշակողների, հասարակական կազմակերպությունների, բիզնես ոլորտի ներկայացուցիչների և այլ հետաքրքրված անձանց համար։

Միջոցառման աշխատանքային լեզուն հայերենն ու անգլերենն են, գործելու է նաև համաժամանակյա թարգմանություն։

Մասնակցության համար պարտադիր պետք է նախապես՝ մինչև հունիսի 18-ը ներառյալ գրանցվել՝ անցնելով հետևյալ հղմամբ: