«Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամը հանրակրթության կառավարման, բովանդակության մշակման, մանկավարժական կադրերի մասնագիտական զարգացման, ուսուցման արդյունքների գնահատման, ուսումնական գրականության փորձաքննության, հանրակրթության ոլորտում փորձագետների շտեմարան ստեղծելու նպատակով, հայտարարում է մրցույթ՝

1Փորձագիտական աշխատանքի ուղղությունները.

Առարկայի փորձագետը՝

  1. Ներկայացնելու է փորձագիտական կարծիք օրենսդրության, տարբեր փաստաթղթերի և ուսումնական նյութերի մասին։
  2. Մշակելու է առարկայի չափորոշչին և ծրագրին համապատասխանող մեթոդական, ուսումնական նյութեր, դասավանդման մեթոդներ, ռազմավարություններ և դրանք ներկայացնող ուղեցույցներ (տեքստ, աուդիո և վիդեո ձևաչափով)։
  3. Մշակելու է առարկայի դասավանդմանը վերաբերող վերապատրաստման (առկա, հեռավար) մոդուլներ։
  4. Իրականացնելու է առարկայի դասավանդմանը վերաբերող վերապատրաստումներ (առկա, հեռավար)։
  5. Տրամադրելու է առարկայի դասավանդմանը վերաբերող խորհրդատվություն (առկա, հեռավար)։

Գնահատման փորձագետը՝

  1. Ներկայացնելու է փորձագիտական կարծիք առարկաների դասավանդման ընթացքում սովորողների գնահատմանը վերաբերող օրենսդրության, տարբեր փաստաթղթերի և ուսումնական նյութերի մասին։
  2. Մշակելու է առարկայի չափորոշչին և ծրագրին համապատասխանող գնահատման մասին մեթոդական, ուսումնական նյութեր, ռազմավարություններ և դրանք ներկայացնող ուղեցույցներ (տեքստ, աուդիո և վիդեո ձևաչափով)։
  3. Մշակելու է գնահատմանը վերաբերող վերապատրաստման (առկա, հեռավար) մոդուլներ։
  4. Իրականացնելու է գնահատմանը վերաբերող վերապատրաստումներ (առկա, հեռավար)։
  5. Տրամադրելու է գնահատմանը վերաբերող խորհրդատվություն (առկա, հեռավար)։

Կառավարման փորձագետը՝

  1. Ներկայացնելու է փորձագիտական կարծիք ուսումնական հաստատության կառա-վարմանը և ղեկավարմանը վերաբերող օրենսդրության, տարբեր փաստաթղթերի և ծրագրերի մասին։
  2. Մշակելու է հանրակրթության պետական չափորոշչին պահանջներին համապատաս-խանող կառավարման և ղեկավարման մասին մեթոդական նյութեր, ռազմավարություն-ներ, օրինակելի ձևեր և դրանք ներկայացնող ուղեցույցներ (տեքստ, աուդիո և վիդեո ձևաչափով)։
  3. Մշակելու է ուսումնական հաստատության կառավարմանը և ղեկավարմանը վերաբերող վերապատրաստման (առկա, հեռավար) մոդուլներ։
  4. Իրականացնելու է ուսումնական հաստատության կառավարմանը և ղեկավարմանը վերաբերող վերապատրաստումներ (առկա, հեռավար)։
  5. Տրամադրելու է ուսումնական հաստատության կառավարմանը և ղեկավարմանը վերաբերող խորհրդատվություն (առկա, հեռավար)։

Հետազոտություն իրականացնող փորձագետը՝

  1. Իրականացնելու է հիմնադրամի ռազմավարական և մարտավարական ծրագրերով իրականցվող քանակական և որակական հետազոտություն:
  2. Ստեղծելու է սովորողների, մանկավարժական աշխատողների, տնօրենության, ծնողների կարիքների գնահատման հարցաթերթիկներ և վերլուծելու է դրանց արդյունքները:

Ուսուցիչների մասնագիտական զարգացմանը աջակցող փորձագետը՝

  1. Ներկայացնելու է փորձագիտական կարծիք ուսուցիչների շարունակական մասնագիտական զարգացմանը վերաբերող օրենսդրական ակտերի, կարգավորումների և վերապատրաստման մոդուլների մասին։
  2. Մշակելու է մանկավարժական աշխատողների շարունակական մասնագիտական զարգացման ուղղությունների վերաբերյալ մեթոդական ուղեցույցներ։
  3. Մշակելու է ուսուցչի մասնագիտական զարգացման վերապատրաստման (առկա, հեռավար) մոդուլներ։
  4. Իրականացնելու է ուսուցիչների շարունակական մասնագիտական զարգացման վերապատրաստումներ (առկա, հեռավար)։
  5. Մշակելու է ուսուցչի մասնագիտական զարգացման վերապատրաստման հայտորոշիչ գնահատման և արդյունքների գնահատման հարցաշարեր։

2. Մրցույթին մասնակցելու համար պահանջվում է՝

1․ Բարձրագույն կրթություն՝ մանկավարժության կամ Հանրակրթության պետական չափորոշչի (ՀՊՉ) ուսումնական որևէ բնագավառը ներկայացնող համապատասխան գիտության ոլորտում,

2․ Աշխատանքային փորձ՝ կրթության կամ ՀՊՉ ուսումնական որևէ բնագավառը ներկայացնող համապատասխան գիտության ոլորտում,

3․Կրթության կամ ՀՊՉ ուսումնական որևէ բնագավառը ներկայացնող գիտության ոլորտին առնչվող հրապարակումների, հետազոտությունների կամ մասնագիտական ​​այլ ձեռքբերումների առկայություն:

Դիմումների ընդունման ժամկետն է` 04.06.2024 – 23.06.2024 թթ.:

3Հավակնորդը մրցութային հանձնաժողովին է ներկայացնում՝

1Հանձնաժողովի անունով գրավոր դիմում (դիմումի ձևը տես՝ ստորև),

2 Բարձրագույն կրթությունը հավաստող փոստաթուղթ,

3Գիտական աստիճանը հավաստող փոստաթուղթ (առկայության դեպքում),

4 Ինքնակենսագրություն (CV),

5 Փորձագիտական գործունեության առարկային վերաբերող հրապարակած աշխատանքների ցանկ,

6 Տարբեր ծրագրերի մասնակցության հավաստագրերի պատճեններ:

Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացվում են միայն էլեկտրոնային փոստի միջոցով՝ hr@kznak.am-էլ․փոստին: Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 2306.2024թ.:

Մրցույթն անցկացվում է երկու փուլով` փաստաթղթային և հարցազրույց, ս/թ. հուլիսի 27-ից` ժամը ժամը 1000-ից հեռավար եղանակով /մրցույթի փատաթղթային փուլը անցած հավակնորդների էլեկտրոնային հասցեներին հարցազրույցի համար կուղարկվի համապատասխան հղումը/։

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (010)57-21-00 հեռախոսահամարով, աշխատանքային օրերին մինչև ժամը 18:00: