Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ օրերս անցկացվել է արգելքների հաղթահարման Հայաստանի առաջնությունը:
Մրցութային առաջին և երկրորդ օրերին հանդես են եկել Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնը, «Սիլ» և «Մուլտի Գրուպ» ակումբները ներկայացնող մարզիկները։
Առաջնությունն անցկացվել է երեք դասերում՝ D, C, B։
Մրցութային առաջին օրը D դասում (արգելքների բարձրությունը՝ 90 սմ) հաղթող է ճանաչվել Գեորգի Ղազարյանը՝ «Ձյունիկ» նժույգով («Մուլտի Գրուպ» ակումբ)։
C և B դասերում (արգելքների բարձրությունը՝ 105 սմ և 120 սմ) ոսկե մեդալները նվաճել է «Սիլ» ակումբը ներկայացնող Ալբերտ Սուքիասյանը՝ «Լոգիկա» և «Սպեկտրալ» նժույգներով։
Մրցութային երկորդ օրը D դասում (արգելքների բարձրությունը՝ 90 սմ) հաղթող է ճանաչվել Դավիթ Խալաթյանը՝ «Սկալդ» նժույգով, որը ներկայացրել է Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնը։
C և B դասերում (արգելքների բարձրությունը՝ 105 սմ և 130 սմ) առաջին հորիզոնականը զբաղեցրել է «Սիլ» ակումբը ներկայացնող Ալբերտ Սուքիասյանը՝ «Լոգիկա» և «Սպեկտրալ» նժույգներով։
Մրցանակակիրներին պարգևատրել են Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի նախագահ Հայրապետ Հայրապետյանը, ֆեդերացիայի ղեկավար կազմի այլ անդամներ: