ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Օրացույց. գիտաստեղծագործական նախաձեռնությունների միավորում» ՀԿ-ն իրականացնում է «Զարդագիր» կրթական ծրագիրը:

2024 թվականի ապրիլին «Զարդագիր» 2 (մաս 5) կրթական ծրագրի շրջանակում կազմակերպվել են վարպետություն դասեր ՀՀ Շիրակի և Լոռու մարզերում, ինչպես նաև Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում և Արագած գյուղում՝ ներգրավելով 756 աշակերտի։

Վարպետաց դասը բաղկացած է 3 մասից՝ «Զարդագիր» հաղորդաշարի «Հայկական մանրանկարչություն» հաղորդման դիտում, քննարկում մասնագետի հետ և գործնական հատված, որի ընթացքում երեխաները գունազարդում են եզրագծված զարդագիր «Զ» տառը՝ օգտագործելով այն գույները, որոնք առավել հաճախ են հանդիպում հայկական մանրանկարներում։

Նշենք, որ 2024 թվականի սեպտեմբեր-հոկտեմբերին վարպետության դասեր կիրականացվեն Տավուշի մարզում, Արագածոտնի մարզի Թալին քաղաքում և Արտենի գյուղում։