Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 181-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթի հայտարարման, անցկացման, մասնագիտական հանձնաժողովի ձևավորման, գործունեության և տնօրենի նշանակման կարգի 2-րդ, 4-րդ և 7-րդ կետերի համաձայն՝ հայտարարվում է մրցույթ՝ ՀՀ Արարատի մարզի «Վեդի քաղաքի Գ․ Մարգարյանի անվան թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:

1. Հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.

2) հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր).

3) «Հանրակրթության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 21-րդ և 22-րդ մասերով սահմանված հիմքերի բացակայությունը (ձև N 2):

2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`

1) դիմում` լիազոր մարմնի ղեկավարի անունով (ձև N 2)․

2) անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.

3) հաստատության ղեկավարման իրավունքի՝ հավաստագրի պատճենը.

4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը` թղթային և էլեկտրոնային տարբերակներով

5) ինքնակենսագրություն (ձև N 3):

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ, իսկ էլեկտրոնային եղանակով փաստաթղթերը ներկայացնելու դեպքում՝ բնօրինակները ներկայացնել հարցազրույցի օրը:

Փաստաթղթերն ընդունվում են Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի աշխատակազմի փաստաթղթաշրջանառության և հասարակայնության հետ կապերի վարչության անձնակազմի կառավարման բաժնում (հասցե՝ ք. Արտաշատ, Օգոստոսի 23/60, հեռ. 0235.2-11-26) 2024 թվականի մայիսի 24-ից մինչև հունիսի 14-ը, ամեն օր՝ ժամը 10։00-ից մինչև ժամը 13։00-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:

Էլեկտրոնային դիմումներն ուղարկել (ararat.andznakazm.mrcuyt@mail.ru) էլեկտրոնային փոստի հասցեին։