Հաշվի առնելով, որ ուսուցիչների հերթական վերապատրաստման և ատեստավորման կարգը փոփոխվել է, և գործընթացն առաջին անգամ իրականացվելու է մասնագիտական կարիքի գնահատման արդյունքների հիման վրա՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախաձեռնել է հանդիպում՝ ընթացակարգի վերաբերյալ քննարկումների նպատակով:
Հանդիպումը տեղի կունենա ԿԳՄՍ նախարարությունում մայիսի 20-ին՝ ժամը 14:30-ին: Քննարկմանը կարող են մասնակցել այն կազմակերպությունները, որոնք ցանկանում են իրականացնել ատեստավորման ենթակա ուսուցչիչների վերապատրաստումներ:
Հանդիպմանը մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև մայիսի 20-ը՝ ժամը 12:00-ը, anna.khachatryan@escs.am էլեկտրոնային հասցեին ուղարկել կազմակերպությունը ներկայացնող առավելագույնը 2 անձի անուն-ազգանուն:
Հիշեցնենք՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարել է մրցույթ՝ ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպություններ ընտրելու և դասընթացները ցանկում ընդգրկելու համար: