Աշխատանքային պարտականություններն են`

  1. Նախարարության, ենթակա մարմինների, ինչպես նաև նախարարության ենթակայության կազմակերպություններում, նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակմանը, դրանց փորձաքննությանը և շինվերանորոգման աշխատանքներին, որպես պատվիրատուի ներկայացուցիչ գործընթացի իրականացմանը մասնակցություն:
  2. իրականացնում է պայմանագրերի կատարման նկատմամբ վերահսկողություն, արդյունքների ընդունում՝ պայմանագրի կատարման վերաբերյալ եզրակացությունների, պայմանագրի արդյունքների պատվիրատուին հանձնելու փաստը ֆիքսելու վերաբերյալ ակտերի, հանձնման-ընդունման արձանագրությունների, ավարտական ու շահագործման ընդունման ակտերի կազմում և ներկայացնում դրանք հաստատման:
  3. մասնակցում է շենքային պայմանների, դրանց տեխնիկական վիճակի, սեյսմիկ խոցելիության աստիճանի, վերանորոգման կամ ուժեղացման անհրաժեշտության գնահատման ուղղությամբ ուսումնասիրություններին Նախարարության ենթակա մարմիններում, նախարարության ենթակայության կազմակերպություններում և մարզային ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատություններում, համագործակցելով մարզպետարանների համապատասխան վարչությունների հետ, ինչպես նաև ներկայացնում է համպատասխան գերատեսչություններին միջնորդություններ ուժեղացման կամ վերանորոգման գործընթաց իրականացնելու համար:
  4. մասնակցում է տարբեր ծրագրերի շրջանակներում միջգերատեսչական հանձնախմբերի աշխատանքներին, իրականացնում է տեղում դիտարկումներ, ճշգրտում կամ փոփոխում է այլ գերատեչությունների կողմից իրականացվող աշխատանքներում ընդգրկված կազմակերպություննեիրի ցանկերը, ինչպես նաև որպես մրցութային հանձնաժողովի անդամ, մասնակցում է կապալառուների ընտրության և ավարտական աշխատանքներն ընդունելու գործընթացներին:
  5. ապահովում է բաժնի գործառույթներից և խնդիրներից բխող ՀՀ կառավարությսան որոշումների և այլ իրավական ակտերի նախագծերի, առաջարկությունների, եզրակացությունների, այլ փաստաթղթերի կազմումը և ներկայացումը ըստ պատկանելության,
  6. իրականացնում է ՀՀ օրենքներով և ՀՀ կառավարության որոշումներով սահմանված այլ լիազորություններ:

Փորձագետին ներկայացվող պահանջներն են.

Փորձագետին ներկայացվող պահանջներն են.

1) Բարձրագույն կրթություն,

2) ՀՀ քաղաքացիություն,

3) Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ ծրագրով պահանջվող աշխատանքների իրականացման բնագավառում երեք տարվա աշխատանքային ստաժ,

4) Ծրագրով նախատեսվող աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ.

5) պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն, տրամաբանելու և տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու, քաղաքացու հետ հաղորդակցվելու, նրան սպառիչ, հիմնավոր և հարգալից պատասխանելու ունակություն:

Փորձագետ ներգրավելու ժամկետն է 1 (մեկ) տարի:

Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն, ինքնակենսագրականների ուսումնասիրու-թյուն, հարցազրույց:

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

Դիմում նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),

տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայական(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները բնօրինակների հետ միասին,

արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինողժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,

մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափսի,

անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,

Հայտարարություն նշված սահմանափակումների բացակայության մասին՝

պաշտոնից ազատվել կամ ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու,

օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու,

օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու,

«Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու,

Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է միայն էլեկտրոնային փոստի միջոցով:

Աշխատավայրը` ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2,

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 09.00-12.30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Դիմումների ընդունման ժամկետն է` 2024 թվականի մայիսի 14-16-ը ներառյալ:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 010-599659, էլեկտրոնային փոստի հասցեն` management@escs.am):