ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1569-Ն որոշմամբ հաստատված՝ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարգի 4-րդ կետի համաձայն՝ Երևանի զարդարվեստի պետական արհեստագործական ուսումնարանի լիազոր մարմինը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:
1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) ՀՀ քաղաքացիությունը.
2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):

2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` կառավարման խորհրդի նախագահի անունով.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության 5 տարվա զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով` սույն կարգի 26-րդ կետի պահանջներին համապատասխան.
5) ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները խորհրդի նախագահին կամ քարտուղարին առձեռն ներկայացնելու դեպքում պետք է ներկայացնել բնօրինակների հետ:

Փաստաթղթերն ընդունվում են ՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի զարդարվեստի պետական արհեստագործական ուսումնարան» ՊՈԱԿ–ում, 2024 թվականի մայիսի 15-ից մինչև 2024 թվականի հունիսի 5-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 15:00-ն, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:

Մրցույթը տեղի կունենա 2024 թվականի հունիսի 14-ին՝ ժամը 12:00-ին, ՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի զարդարվեստի պետական արհեստագործական ուսումնարան» ՊՈԱԿ–ում, հասցե՝ ք․ Երևան, Հրաչյա Ներսիսյան 3:
Տեղեկությունների համար դիմել 010-23-36-05, 091-57-78-07 հեռախոսահամարով, փաստաթղթերն ուղարկել tiv10usumnaran@mail.ru էլեկտրոնային հասցեին։