1․ Ուսուցիչների մասնագիտական զարգացման բաժնի պետի պաշտոնային պարտականույթնները՝

  • Բաժնի պետը պատասխանատու է նախադպրոցական, տարրական, հիմնական և միջնակարգ կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների մասնագիտական զարգացմանն աջակցության համար:

Բաժնի պետն ապահովում է.

  1. մանկավարժական աշխատողների շարունակական մասնագիտական զարգացման ապահովման չափանիշների մշակման, լրամշակման աշխատանքների կատարումը.
  2. մասնագիտական զարգացման վերապատրաստման ծրագրերի և մոդուլների մշակման աշխատանքների կատարումը,
  3. մասնագիտական զարգացման ծրագրերի իրականացման ընթացակարգերի, դրանց վերաբերյալ վերապատրաստման ծրագրերի և մոդուլների մշակման աշխատանքների կատարումը։
  4. բաժնի փորձագետների հետ տարվող աշխատանքների համակարգումը։
  • Բաժնի պետի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները՝

- բաժնի պետի պաշտոնն զբաղեցնողը պետք է իմանա ստորև նշված նորմատիվ իրավական ակտերի այն դրույթները, որոնք վերաբերում են կրթության բնագավառին, կանոնակարգում են պաշտոնի նկարագրով ամրագրված լիազորությունները` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, «Կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Նախադպրոցական կրթության մասին», հանրակրթության պետական չափորոշիչը, Հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման կարգը:

2. Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար նաև պահանջվում է՝

  1. Բարձրագույն կրթություն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս)։
  2. Վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական, մասնագիտական աշխատանքի, կրթության կառավարման ոլորտի կամ կրթության բնագավառում առնվազն երեք տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ։
  3. Համակարգչային գրագիտություն (առնվազն` Word, Excel, PowerPoint)։
  4. Առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:
  • Դիմումների ընդունման ժամկետն է` 07.05.2024 – 16.05.2024 թթ.:
  • Աշխատավարձի չափը՝ 275,000 ՀՀ դրամ, որն իր մեջ ներառում է ՀՀ բոլոր հարկերը և այլ պարտադիր վճարները:

3Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`

1) հանձնաժողովի անունով գրավոր դիմում` (ձևաչափը ազատ) նշելով այն թափուր տեղի անվանումը, որին հավակնում է,

2) անձնագրի պատճենը,

3) ինքնակենսագրություն,

4) թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),

5) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը,

6) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են զինգրքույկ։

Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացվում են միայն էլեկտրոնային փոստի միջոցով (hr@kznak.am): Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 16.05.2024 թ.:

Մրցույթն անցկացվում է երկու փուլով` փաստաթղթային և հարցազրույց ս/թ. մայիսի 21-ին` ժամը 1000-ից, Երևան, Տիգրան Մեծի 67 հասցեում։

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (033)57-21-09 հեռախոսահամարով, աշխատանքային օրերին մինչև ժամը 18:00: