ՏՏ մասնագետի պաշտոնային պարտականույթնները՝

  1. Տեղադրել պահանջվող ծրագրերը ՏՏ սարքավորումների վրա, լուծել առաջացած ծրագրային խնդիրները,
  2. Իրականացնել սարքավորումների և ծրագրերի տեղակայում/ինստալյացիա,
  3. Իրականացնել ցանցի տեղակայում և սպասարկում,
  4. Իրականացնել ցանցային սարքավորումների տեղադրում,
  5. Իրականացնել համակարգիչների, տպիչ և պատճենահանման սարքավորումների տեղադրուման,
  6. Հետևել համակարգիչների, տպիչ և պատճենահանման սարքավորումների անխափան աշխատանքին,
  7. Կատարել ԿԶՆԱԿ-ի կայքի սպասարկում և թարմացում։
  8. Հեռավար ուսուցման հարթակում տեղադրել ԿԶՆԱԿ-ի մասնագետների կողմից մշակած դասընթացները:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար նաև պահանջվում է՝

  • MS Windows, Office և այլ ծրագրերի լավ իմացություն,
  • Ցանցի հետ կապված խնդիրների, ծրագրային և համակարգային անսարքությունների վերացման, տպիչ սարքավորումների սպասարկման իմացություն,
  • Տեխնիկական գիտելիքների ձեռքբերման կարողություն,
  • Արդյունավետ հաղորդակցման և պլանավորման հմտություններ:
  • Դիմումների ընդունման ժամկետն է` 13.05.2024 – 21.05.2024 թթ.:
  • Աշխատավարձի չափը՝ 220,000 ՀՀ դրամ, որն իր մեջ ներառում է ՀՀ բոլոր հարկերը և այլ պարտադիր վճարները:

Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`

1) հանձնաժողովի անունով գրավոր դիմում` (ձևաչափը ազատ) նշելով այն թափուր տեղի անվանումը, որին հավակնում է,

2) անձնագրի պատճենը,

3) ինքնակենսագրություն,

4) թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),

5) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը,

6) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են զինգրքույկ։

Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացվում են միայն էլեկտրոնային փոստի միջոցով (hr@kznak.am): Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 21.05.2024 թ.:

Մրցույթն անցկացվում է երկու փուլով` փաստաթղթային և հարցազրույց, ս/թ. մայիսի 24-ին` ժամը 1000-ից, Երևան, Տիգրան Մեծի 67 հասցեում։

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (033)57-21-09 հեռախոսահամարով, աշխատանքային օրերին մինչև ժամը 18:00: