Թարգմանչի հիմնական գործառույթները՝

1. Կազմակերպության հայերեն, անգլերեն և ռուսերեն հրապարակումների բովանդակության և դրանց լեզվական բարձր որակի համար պատասխանատվություն:

2. Հայերեն և անգլերեն մամուլի հաղորդագրությունների համակարգում և պատրաստում։

3.Հայերենով, անգլերենով ու ռուսերենով խմբագրական և սրբագրական աշխատանքների իրականացում` հաշվի առնելով որոնողական համակարգի օպտիմալացման սկզբունքները:

4.Կազմակերպության կողմից հրապարակվող տեքստային նյութերի փաստային, քերականական, ուղղագրական, ոճական ճշգրտության ստուգում:

5.Ներգրավվում կազմակերպության միջոցառումների կազմակերպման, համակարգման և հանրային իրազեկման միջոցառումներում:

6.Նամակագրության վարում կազմակերպության գործընկերների, շահառուների հետ՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով։

7.Կազմակերպության ղեկավարի հանձնարարությամբ, ըստ անհրաժեշտության, այլ խմբագրական աշխատանքների կատարում։

8.Կազմակերպության նախագծերին վերաբերող հանրային իրազեկմանն ուղղված աշխատանքների իրականացում։

9. Պատասխանատվություն կազմակերպության բոլոր կորպորատիվ էջերի, սոցիալական ցանցերում էջերի, կայքերի բովանդակության թարգմանության համար։

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

1. Բարձրագույն լեզվաբանական կրթություն՝ (թարգմանչական գործ)։

2.Հայերենի, անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն։

3.Աշխատանքային փորձ թարգմանությունների կամ մանկավարժության /անգլերեն/ բնագավառում։

4․ Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն, թվայինացման համակարգի տիրապետում /համացանց, Microsoft Windows, Microsoft Office/:

5. Միջանձնային հարաբերությունների, հեռախոսավարության և գրասենյակային էթիկետի տիրապետման բարձր մակարդակ:

  • Դիմումների ընդունման ժամկետն է` 13.05.2024 – 21.05.2024 թթ.:
  • Աշխատավարձի չափը՝ 220,000 ՀՀ դրամ, որն իր մեջ ներառում է ՀՀ բոլոր հարկերը և այլ պարտադիր վճարները:

Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`

1) հանձնաժողովի անունով գրավոր դիմում (ձևաչափը ազատ)՝ նշելով այն թափուր տեղի անվանումը, որին հավակնում է,

2) անձնագրի պատճենը,

3) ինքնակենսագրություն,

4) թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),

5) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը,

6) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են զինգրքույկ,

Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացվում են միայն էլեկտրոնային փոստի միջոցով (էլ. փոստ hr@kznak.am): Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 21.05.2024 թ.:

Մրցույթն անցկացվում է երկու փուլով` փաստաթղթային և հարցազրույց, ս/թ. մայիսի 24-ին` ժամը 1000-ից, Երևան, Տիգրան Մեծի 67 հասցեում։

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (033)57-21-09 հեռախոսահամարով, աշխատանքային օրերին մինչև ժամը 18:00: