Իրավաբանի պաշտոնային պարտականույթնները՝

1) կազմակերպում և ապահովում է հիմնադրամ ներկայացված դիմումների, առաջարկությունների և այլ գրությունների վերաբերյալ իրավական եզրակացությունների տրամադրումը.

2) ապահովում է կրթության և գիտության բնագավառների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի նախագծերի մշակման, միջպետական համագործակցության ծրագրերի մշակման և դրանց իրականացման կազմակերպման աշխատանքները.

3) ապահովում է կրթության և գիտության ոլորտի իրավական կարգավորում պահանջող հարցերի վերաբերյալ խորհրդատվության տրամադրումը.

4) ապահովում է տարբեր դատական ատյաններում հիմնադրամի ներկայացուցչությունը, իրականացնում է հիմնադրամի շահերի պաշտպանությունը.

5) ապահովում է վարչական վարույթների իրականացման աշխատանքները.

6) ապահովում է հիմնադրամի անունից, համապատասխան իրավական ակտերով սահմանված կարգով ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ պայմանագրերի կնքման աշխատանքները.

7) ապահովում է հարկադիր կատարման ծառայության հետ կապված աշխատանքների կազմակերպումը.

8) ապահովում է կրթության և գիտության բնագավառին առնչվող հարցերի վերաբերյալ միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) մշակումը ու քննարկումը.

9) ապահովում է հիմնադրամի առջև դրված նպատակներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծերի, առաջարկությունների, եզրակացությունների և այլ փաստաթղթերի նախապատրաստաման գործընթացը, ինչպես նաև մշակում է դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցներ.

10) ապահովում է քաղաքացիների դիմումներին պատասխանելու գործընթացը։

3Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար նաև պահանջվում է՝

  1. «Իրավունք» մասնագիտության գծով բարձրագույն կրթություն։
  2. Համակարգչային գրագիտություն (առնվազն` Word, Excel, PowerPoint)։
  3. Առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ։
  4. Իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն
  5. Առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:
  • Դիմումների ընդունման ժամկետն է` 13.05.2024 – 21.05.2024 թթ.:
  • Աշխատավարձի չափը՝ 275,000 ՀՀ դրամ, որն իր մեջ ներառում է ՀՀ բոլոր հարկերը և այլ պարտադիր վճարները:

Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`

1) հանձնաժողովի անունով գրավոր դիմում` (ձևաչափը ազատ) նշելով այն թափուր տեղի անվանումը, որին հավակնում է,

2) անձնագրի պատճենը,

3) ինքնակենսագրություն,

4) թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),

5) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը,

6) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են զինգրքույկ։

Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացվում են միայն էլեկտրոնային փոստի միջոցով (hr@kznak.am): Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 21.05.2024 թ.:

Մրցույթն անցկացվում է երկու փուլով` փաստաթղթային և հարցազրույց, ս/թ. մայիսի 24-ին` ժամը 1000-ից, Երևան, Տիգրան Մեծի 67 հասցեում։

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (033)57-21-09 հեռախոսահամարով, աշխատանքային օրերին մինչև ժամը 18:00: