Հիմնական գործառույթները՝
- Մասնակցում է երիտասարդության առկա իրավիճակի, զարգացման նախադրյալների վերաբերյալ պարբերական ուսումնասիրությունների և վերլուծությունների կազմակերպման աշխատանքներին.
- մասնակցում է օրենսդրական և այլ իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքներին.
- մասնակցում է երիտասարդների ներուժի բացահայտմանը, իրացմանը և զարգացմանը.
- մասնակցում է երիտասարդների մասնակցային գործընթացների խթանմանը, հոգևոր-մշակութային, ազգային ինքնության զարգացմանը, իրավագիտակցության մակարդակի բարձրացմանն ուղղված աշխատանքներին.
- մասնակցում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և միջնաժամկետ ծախսային ծրագրի նախագծերի մշակման աշխատանքներին.
- մասնակցում է երիտասարդական պետական քաղաքականության իրազեկմանն ուղղված միջոցառումներին.
- մասնակցում է միջազգային երիտասարդական համագործակցության զարգացման նպատակով երիտասարդական խմբերի և անհատ երիատասարդների օտարերկրյա պետություններում տեղի ունեցող միջազգային միջոցառումներին.
- մասնակցում է միջազգային կազմակերպությունների հետ տարվող և միջազգային կառույցների հետ համատեղ աշխատանքներին.
- մասնակցում է պետական ֆինանսավորման երիտասարդական ծրագրերի մշտադիտարկման իրականացմանը.
- մասնակցում է դրամաշնորհների տրամադրման և գնման հայտերի մշակման աշխատանքներին:
Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար նաև պահանջվում է՝
- Բարձրագույն կրթություն.
- Հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ կրթության բնագավառում` մեկ տարվա աշխատանքային ստաժ.
- «Սոցիալական աջակցության մասին», «Զբաղվածության մասին», «Կամավոր աշխատանքի մասին», «Գնումների մասին» ՀՀ օրենքների և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
- Տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.
- Ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
- Ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև հիմնական աշխատողի վերադարձը:
- Դիմումների ընդունման ժամկետն է` 03.05.2024 – 07.05.2024թթ.:
- Աշխատավարձի չափը՝ 189 696 ՀՀ դրամ:
- Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2:
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
- դիմում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),
- տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճեները բնօրինակների հետ միասին,
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
- մեկ լուսանկար 3x4 սմ չափսի,
- անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:
Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է միայն էլեկտրոնային փոստի միջոցով (էլ. փոստ՝ management@escs.am):
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 09:00-ից մինչև 12:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 010-599659 հեռախոսահամարով: