Տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար սահմանվում են հետևյալ պայմանները՝
- ՀՀ քաղաքացիություն.
- բարձրագույն կրթություն.
- հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ թանգարանագիտություն կամ կառավարում և վարչարարություն բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.
- Հիմնական գործառույթները՝
1) իրականացնում է կազմակերպությանն ամրացված թանգարանային առարկաների և թանգարանային հավաքածուների ֆիզիկական պահպանվածությունն ու անվտանգությունն ապահովող միջոցառումներ, այդ թվում՝ թանգարանային առարկաների կոնսերվացումը և վերականգնումը,
2) իրականացնում է կազմակերպությանն ամրացված /մշտական կամ ժամանակավոր պահպանության/, ինչպես նաև՝ համալրման նպատակով ձեռքբերված թանգարանային առարկաների և թանգարանային հավաքածուների հաշվառում,
3) կազմակերպում է թանգարանի մշտական և ժամանակավոր ցուցադրություններ,
4) իրականացնում է գիտալուսավորչական և գիտահետազոտական աշխատանքներ, կազմակերպում դասախոսություններ, համաժողովներ,
5) համագործակցում է Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա թանգարանների հետ՝ թանգարանային գործի տեսական ու գիտագործնական խնդիրների վերաբերյալ համատեղ ծրագրերի մշակման և իրականացման նպատակով,
6) ձևավորում է իր տնտեսական զարգացման ծրագիրը, որոշում թանգարանի մշտական ցուցադրության այցելության մուտքավճարի չափը, մշտական ցուցադրության /էքսկուրսիաների/, թանգարանի ծառայությունների մատուցման կարգն ու սակագները, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ,
Իրականացնում է սույն կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:
Մրցույթին մասնակցել ցանկացողները փաստաթղթային կամ էլեկտրոնային տարբերակով պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
- դիմում՝ (ձևը կցվում է).
- բարձրագույն կրթությունը հավաստող դիպլոմ(ները) (բնօրինակը (բնօրինակները) և պատճենը (պատճենները), իսկ փաստաթղթերն էլեկտրոնային տարբերակով ներկայացնելու դեպքում՝ բնօրինակի (բնօրինակների) սկանավորված տարբերակը).
- երկու գունավոր լուսանկար՝ 3Î4 չափսի (էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում՝ էլեկտրոնային).
- անձնագիր կամ նույնականացման քարտ (բնօրինակը և պատճենը, իսկ էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում՝ բնօրինակների սկանավորված տարբերակը).
- Ինքնակենսագրություն՝ (ձևը կցվում է).
- գիտական աստիճանի վկայականը (բնօրինակը (բնօրինակները) և պատճենը (պատճենները), իսկ էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում՝ բնօրինակի (բնօրինակների) սկանավորված տարբերակը)՝ առկայության դեպքում.
- աշխատանքային գործունեությունը հավաստող վավերացված համապատասխան տեղեկանք (փաստաթուղթ), որը կբավարարի սույն հայտարարությամբ սահմանված պահանջներին և հաշվառման համակարգի տեղեկատվական բազայում առկա տվյալները ներառող տեղեկանք նախկին աշխատանքային գործունեության վերաբերյալ.
- օտար լեզվի իմացությունը հավաստող փաստաթուղթը (բնօրինակը (բնօրինակները) և պատճենը (պատճենները), իսկ էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում՝ բնօրինակի (բնօրինակների) սկանավորված տարբերակը)՝ առկայության դեպքում.
- «Խ. Աբովյանի տուն-թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության զարգացման` դիմողի կողմից մշակված հայեցակարգը՝ թղթային կամ էլեկտրոնային տարբերակով պետք է ներկայացվի 2024 թվականի հունիսի 27-ին:
- Հայեցակարգը պետք է լինի առավելագույնը 20 էջ.
- Պարունակի պետական կազմակերպության ոլորտի առկա խնդիրների համակարգային վերլուծությունը և գնահատումը.
- Ներառի պետական կազմակերպության բնագավառի զարգացման և բարեփոխման առաջարկները.
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2024 թվականի հունիսի 26-ին՝ ժամը 1030-ին, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Կառավարական տուն N 2):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2024 թվականի հունիսի 28-ին՝ ժամը 1030-ին, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Կառավարական տուն N 2):
Հիմնական աշխատավարձը՝ 200000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ:
Փաստաթղթերն ընդունվում են 2024 թ. մայիսի 20-ից մինչև հունիսի 10-ը ներառյալ՝ ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը 1000-ից մինչև 1300-ը: Տեղեկատու հեռ.` 010/599-659/, էլեկտրոնային փոստի հասցեն՝ management@escs.am:
Մրցույթի թեստավորման փուլին նախապատրաստվելու համար անհրաժեշտ նորմատիվ իրավական ակտերի հստակ շրջանակը՝
«Աշխատանքային օրենսգիրք» հոդվածներ՝ 5, 14, 20, 46, 85, 88,99, 101, 102, 109, 111-115, 120, 147, 158, 166, 179, 228
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=180722
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք հոդվածներ՝ 3-18, 22, 25
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=161510
ՀՀ Սահմանադրություն. հոդվածներ՝ 6, 10, 14, 15, 21,, 26, 27, 34, 36, 38, 42, 47, 48, 57, 60, 66, 72, 73, 109, 121,124, 125, 131, 147, 153, 160, 162, 163, 168, 184, 185, 192, 206
Հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=143723
«Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենք հոդվածներ՝ 1-4, 6, 8, 10, 14, 16, 17, 20-22, 24, 26.1, 26
Հղումը՝ http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=121002
Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին ՀՀ օրենք հոդվածներ՝ 5, 7, 8, 10, 12, 13, 16, 20
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=117765
ՀՀ կառավարության որոշումը պետական և համայնքային թանգարաններում գտնվող՝ թանկարժեք մետաղներից եվ թանկարժեք քարերից պատրաստված թանգարանային առարկաների հաշվառման ու պահպանության կարգը հաստատելու եվ 2007 թվականի ապրիլի 5-ի N 484-ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության 31 մայիսի 2012 թվականի 705-ն որոշում
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=76436
«Թանգարանների մասին» ՀՀ օրենք
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=191085
/Թեստային հարցերի նմուշը կցվում է/
Մրցույթի հարցազրույցի փուլին նախապատրաստվելու համար անհրաժեշտ նորմատիվ իրավական ակտերի և հմտությունների շրջանակն է՝ (առաջնորդում, ռազմավարական պլանավորում, որոշումների կայացում, ժամանակի կառավարում, հաղորդակցման հմտություններ, տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն). մասնագիտական գիտելիքների ստուգում՝
«Աշխատանքային օրենսգիրք»
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=180722
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք,
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=161510
«Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենք,
հղումը՝ http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=121002
Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին ՀՀ օրենք
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=117765
ՀՀ կառավարության որոշումը պետական և համայնքային թանգարաններում գտնվող՝ թանկարժեք մետաղներից եվ թանկարժեք քարերից պատրաստված թանգարանային առարկաների հաշվառման ու պահպանության կարգը հաստատելու եվ 2007 թվականի ապրիլի 5-ի N 484-ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության 31 մայիսի 2012 թվականի 705-ն որոշում
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=76436
«Թանգարանների մասին» ՀՀ օրենք
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=191085
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել ՀՀ կրթությւան, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (հասցե՝ ք. Երևան, Կառավարական տուն N 2, հեռախոսահամար՝ 010-599 659):
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Խ. Աբովյանի տուն-թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հասարակական կազմակերպություններին մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկելու նպատակով
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 22-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների մրցույթի, ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և չափորոշիչները սահմանելու մասին» N 539-Ն որոշման հավելվածի 17-րդ կետը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հասարակական կազմակերպություններին հրավիրում է դիմելու նախարարության «Խ. Աբովյանի տուն-թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթի մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկվելու նպատակով: Դիմել կարող են այն հասարակական կազմակերպությունները, որոնց կանոնադրական նպատակները և խնդիրներն առնչություն ունեն մշակույթի կամ արվեստի ոլորտի հետ և դիմելու ամսվան նախորդող առնվազն երկու տարվա ընթացքում գործունեություն են ծավալել տվյալ ոլորտում:
Դիմումի մեջ անհրաժեշտ է նշել՝
- Կազմակերպության անվանումը
- Կազմակերպության գտնվելու վայրը, իրավաբանական հասցեն, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն,
- Կազմակերպության կանոնադրությունը:
Դիմումներն ընդունվում են 2024 թվականի մայիսի 20-ից մինչև հունիսի 10-ը ներառյալ ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը 1000-ից մինչև 1300-ը: Տեղեկատու հեռ.` 010 /599-659/, էլեկտրոնային փոստի հասցեն՝ management@escs.am: