ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային ծրագիրը շարունակվում է: Ներկայացրած 11 հայտից 4-ը մասնագիտական խմբի գնահատման արդյունքում կստանան դրամաշնորհային աջակցություն։

Ծրագրի առանցքային նպատակն է հայկական մշակույթի տարածումն ու հանրահռչակումը Հայաստանի սահմաններից դուրս, պատմաիրավական խեղաթյուրումների և ապատեղեկատվության չեզոքացումը, արտասահմանյան առաջատար գրադարանների ֆոնդերի համալրումը հայկական մշակույթն ու պատմությունը ներկայացնող օտարալեզու հրատարակումներով։

Դրամաշնորհային ծրագրի թեմատիկ ուղղություններն են՝

  • Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը,
  • Հայաստանի պատմամշակութային ժառանգությունը,
  • պատմագրություն,
  • հնագիտական ժառանգություն,
  • ուրարտագիտություն,
  • դասական և ժամանակակից արժեքների միջազգայնացում:

«1124. Գրահրատարակչության և գրադարանների» ծրագրի 2024 թվականի «11007. «Գրականության հրատարակում» միջոցառման շրջանակում իրականացվող «ՀՀ ԿԳՄՍՆԳՀԴՄ-001» «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» մրցույթի հաղթողների ցանկը կցվում է: