Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առևտրի նախարարության հովանավորությամբ չինական կողմն ընձեռում է 2024թ. տրամադրվող կրթական 38 ծրագրերին դիմելու հնարավորություն, որն ամենամյա պարբերականությամբ իրականացվող ակադեմիական ոլորտին առնչվող ծրագրերի համատեքստում է:

Նշյալ ծրագրերին մասնակցելու համար լրացված հայտադիմումների սկանավորված տարբերակներն անհրաժեշտ է հնարավորինս սեղմ ժամկետներում ուղարկել training.armenia@gmail.com էլեկտրոնային հասցեին, իսկ բնօրինակները ներկայացնել ԿԳՄՍ նախարարություն՝ ՀՀ-ում ՉԺՀ դեսպանությանը փոխանցելու նպատակով:

Կրթական ծրագրերին մասնակցության գրանցման ուղեցույցին հնարավոր է ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://www.china-aibo.cn/en/info/1005/1422.htm:

Լրացված հայտադիմումները և անհրաժեշտ այլ փաստաթղթերը՝ ներառյալ բժշկական զննման տեղեկանքը (ձևաչափը կցվում է), անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ ԿԳՄՍ նախարարություն մինչև մայիսի 10-ը՝ պարտադիր կցելով լաբորատոր հետազոտությունների արդյունքները: