1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 2-ի N 259-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության (այսուհետ՝ հաստատություն) վարչատնտեսական մասի համակարգողի նշանակման կարգի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի «Նորաշենի Ավետիք Իսահակյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ–ի համակարգողի պաշտոնի թափուր տեղերն զբաղեցնելու համար ընդունվում են հայտեր:
2. Հաստատության համակարգողի պաշտոնն զբաղեցնելու համար հայտ ներկայացնելու պարտադիր պայմաններն են՝
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.
2) բարձրագույն կրթությունը:
2. Թափուր տեղը համալրելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` լիազորված մարմնի ղեկավարի անունով.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթը (դիպլոմը).
4) ստաժի վերաբերյալ տեղեկանք՝ աշխատավայրից.
5) ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ, իսկ էլեկտրոնային եղանակով ներկայացնելու դեպքում (նշել համապատասխան լիազոր մարմնի էլեկտրոնային փոստի հասցեն) բնօրինակները ներկայացնել հարցազրույցի օրը:
Փաստաթղթերն ընդունվում են ՀՀ Արարատի մարզպետի աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժնում (հասցե՝ ք. Արտաշատ, Օգոստոսի 23/60, հեռ. 0235.2-11-26) 2024 թվականի ապրիլի 12-ից մինչև մայիսի 2-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10։00-ից մինչև ժամը 13։00-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից: