Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 2-ի N 259-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության (այսուհետ հաստատություն) վարչատնտեսական մասի համակարգողի նշանակման կարգի համաձայն՝ համակարգողի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար ընդունվում են հայտեր:

1․ «Անգեղակոթի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի համակարգողի պաշտոնն զբաղեցնելու համար հայտ ներկայացնելու պարտադիր պայմաններն են՝

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.

2) բարձրագույն կրթությունը։

2. Թափուր տեղը համալրելու համար հավակնորդը ներկայացնում է`

1) դիմում` լիազոր մարմնի ղեկավարի անունով (ձև N 2).
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) բարձրագույն կրթությունն հավաստող փաստաթուղթը (դիպլոմը).
4) ստաժի վերաբերյալ տեղեկանք՝ աշխատավայրից․
5) ինքնակենսագրություն (ձև N 3):

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ, իսկ էլեկտրոնային եղանակով փաստաթղթերը ներկայացնելու դեպքում (syuniq.andznakazm@mta.gov.am)՝ բնօրինակները ներկայացնել մրցույթի օրը:

Փաստաթղթերն ընդունվում են ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմում (հասցե՝ ք. Կապան, Նժդեհի 1, սենյակ 201) 2024 թվականի ապրիլի 11-ից մինչև մայիսի 2-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00 ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից (ընդմիջում՝ ժամը 13:00-ից 14:00-ը):

Լիազորված մարմնի ղեկավարը հավակնորդների փաստաթղթերը՝ հայտերն ընդունելու ժամկետն ավարտվելուց 2 աշխատանքային օրվա ընթացքում ստանալուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում անցկացնում է հարցազրույց։ Հարցազրույցի դրական արդյունքի դեպքում լիազորված մարմնի ղեկավարը հավակնորդներից մեկի հետ (եթե հավակնորդների թիվը մեկից ավելի է) կնքում է աշխատանքային պայմանագիր՝ 5 տարի ժամկետով՝ պահպանելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» ենթակետով սահմանված պահանջը։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ (0285)4-42-75 (անձնակազմի կառավարման բաժին), (0285)4-35-45 (Կրթության, մշակույթի և սպորտի վարչություն):