ՀՀ կառավարության 2023 թվականի մարտի 2-ի N 259-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության վարչատնտեսական մասի համակարգողի նշանակման կարգի 4-րդ կետի համաձայն՝ «Սարալանջի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի վարչատնտեսական մասի համակարգողի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար ընդունվում են հայտեր:

1․ Հաստատության վարչատնտեսական մասի համակարգողի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար հայտ ներկայացնելու պարտադիր պայմաններն են՝

1)Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.

2) բարձրագույն կրթությունը։

2. Թափուր տեղը համալրելու համար հավակնորդը ներկայացնում է`

1) դիմում` լիազոր մարմնի ղեկավարի անունով (ձև N 2).

2) ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.

3) բարձրագույն կրթությունն հավաստող փաստաթուղթը (դիպլոմը).

4) ստաժի վերաբերյալ տեղեկանք՝ աշխատավայրից․

5) ինքնակենսագրություն (ձև N 3):

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ, իսկ էլեկտրոնային եղանակով ներկայացնելու դեպքում (aragatsotn.andznakazm@mta.gov.am) բնօրինակները ներկայացնել հարցազրույցի օրը:

Փաստաթղթերն ընդունվում են ՀՀ Արագածոտնի մարզպետի աշխատակազմի անձնակազմի կառավարման, փաստաթղթաշրջանառության և հասարակայնության հետ կապերի վարչության անձնակազմի կառավարման բաժնում (ք. Աշտարակ, Վ.Պետրոսյան 4, (0232)3-53-83) 2024 թվականի ապրիլի 10-ից մինչև մայիսի 2-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 1000-ից մինչև ժամը 1700-ը, (ընդմիջում 13:00-14:00), բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից: