Աշխատանքային պարտականություններն են`

  1. իրականացնում է օրենսդրական և այլ նորմատիվ իրավական ակտերի նախագծերի մշակումը, առաջարկություններ ներկայացնում կերպարվեստի ոլորտում (Այսուհետ՝ Ոլորտ) Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործմանն ուղղված աշխատանքներ,
  2. իրականացնում է Ոլորտի ՊՈԱԿ-ների հետ կնքվող դրամաշնորհի, պետության կողմից նպաստների տրամադրման մասին տարեկան պայմանագրերի բովանդակային դրույթները, ինչպես նաև նրանց ոչ ֆինանսական ցուցանիշների ուսումնասիրություններն և վերլուծությունները,
  3. իրականացնում է ՀՀ տարածքում ոլորտի կազմակերպությունների միջև տարածաշրջանային համագործակ­ցության ստեղծմանն ու զարգացմանը նպաստող ծրագրեր
  4. իրականացնում է Ոլորտի մասնագետների պատրաստ­ման, վերապատրաստման վերաբերյալ առաջար­կությունների ամփոփման աշխատանքներ,
  5. իրականացնում է Ոլորտում ակնառու հաջողություններ և վաստակ ունեցած գործիչների՝ նախարարության պատվոգրերով, շնորհակալագրերով, մեդալներով շնորհելու համար առաջարկություններ ներկայացնելու գործընթացը,
  6. իրականացնում է Ոլորտում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվերով անցկացվող դրամաշնորհային մշակութային ծրագրերի մրցույթի կազմակերպման աշխատանքները,
  7. իրականացնում է պետական կառավարման տարածքային մարմինների հետ համատեղ Ոլորտի պետական մշակութային տարածքային քաղաքականության ապահովման աշխատանքներ,
  8. իրականացնում է մանկապատանեկան հանրապետական և միջազգային մրցույթների, փառատոների, ցուցահանդեսների, այլ միջոցառումների անցկացման ծրագրերի ամփոփման գործընթացները,
  9. իրականացնում է նախարարության կայքում տեղադրվող Ոլորտին վերաբերվող տեղեկույթների կազմման և ներկայացման աշխատանքները,
  10. իրականացնում է Ոլորտին վերաբերող բովանդակային փաստաթղթա շրջանառության կազմակերպումը և համակարգումը.
  11. իրականացնում է մասնագիտական կարծիքների, ոլորտում իրականացվող ծրագրերի, գործող կազմակերպությունների ստեղծագործական գործունեության վերաբերյալ տեղեկույթների տրամադրումը.
  12. իրականացնում է նախարարության և վարչության կանոնադրություններով, ինչպես նաև սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:

Փորձագետին ներկայացվող պահանջներն են.

  1. ՀՀ քաղաքացիություն,
  2. Կրթություն, որակավորման աստիճանը`

Ոլորտ – կրթություն, արվեստ, սոցիալական և վարքաբանական գիտություններ,

Ենթաոլորտ – առարկայական ուղղվածությամբ մանկավարժություն, կերպարվեստ կամ միջոլորտային մասնագիտություններ, մշակութաբանություն:

  1. Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ արվեստի կամ մշակույթի բնագավառում երեք տարվա աշխատանքային ստաժ:
  2. Ծրագրով նախատեսվող աշխատանքների իրականացման հետ կապված անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն:

5) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,

6) գրական հայերենի տիրապետում,

7) պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն, տրամա-բանելու և տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն:

Փորձագետ ներգրավելու ժամկետն է 3 /երեք/ ամիս:

Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն, ինքնակենսագրականների ուսումնասիրու-թյուն, հարցազրույց:

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

Դիմում նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),

տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայական(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները բնօրինակների հետ միասին,

արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինողժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,

մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափսի,

անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,

Հայտարարություն նշված սահմանափակումների բացակայության մասին՝

պաշտոնից ազատվել կամ ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու,

օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու,

օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու,

«Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու,

Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ, կամ էլեկտրոնային փոստի միջոցով:

Աշխատավայրը` ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2,

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 14.00-18.00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Դիմումների ընդունման ժամկետն է` 2024 թվականի ապրիլի 10-12-ը ներառյալ:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 2-րդ հարկ, հեռ.` 010-599659, էլեկտրոնային փոստի հասցեն` management@escs.am):