ՀՀ կառավարության 2023 թվականի մարտի 2-ի N 259-Ն որոշում «Արտենիի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի վարչատնտեսական մասի համակարգողի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար ՀՀ կառավարության 2023 թվականի մարտի 2-ի N 259-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության վարչատնտեսական մասի համակարգողի նշանակման կարգի 4-րդ կետի համաձայն՝ ընդունվում են հայտեր:
1.Հաստատության համակարգողի պաշտոնն զբաղեցնելու համար հայտ ներկայացնելու պարտադիր պայմաններն են՝
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.
2) բարձրագույն կրթություն, վերջին հինգ տարվա ընթացքում «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված հանրային պաշտոններում կամ հանրային ծառայության պաշտոններում կամ ղեկավարման գործառույթներ ունեցող այլ պաշտոններում (անկախ պետական կամ մասնավոր ոլորտում կատարած աշխատանքից) առնվազն երեք տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:
2.Թափուր տեղը համալրելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` լիազոր մարմնի ղեկավարի անունով (ձև N 2).
2)ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3)բարձրագույն կրթությունն հավաստող փաստաթուղթը (դիպլոմը).
4)ստաժի վերաբերյալ տեղեկանք՝ աշխատավայրից․
5)ինքնակենսագրություն (ձև N 3):
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ, իսկ էլեկտրոնային եղանակով փաստաթղթերը ներկայացնելու դեպքում՝ բնօրինակները ներկայացնել մրցույթի օրը:
Փաստաթղթերն ընդունվում են ՀՀ Արագածոտնի մարզպետարանի անձնակազմի կառավարման բաժնում (ք. Աշտարակ, Վ. Պետրոսյան 4) 2024 թվականի ապրիլի 5-ից մինչև ապրիլի 26-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 13:00-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ, իսկ էլեկտրոնային եղանակով ներկայացնելու դեպքում (aragatsotn.andznakazm@mta.gov.am) բնօրինակները ներկայացնել հարցազրույցի օրը:
Փաստաթղթերն ընդունվում են ՀՀ Արագածոտնի մարզպետի աշխատակազմի անձնակազմի կառավարման, փաստաթղթաշրջանառության և հասարակայնության հետ կապերի վարչության անձնակազմի կառավարման բաժնում (ք. Աշտարակ, Վ.Պետրոսյան 4, (0232)3-53-83) 2024 թվականի ապրիլի 5-ից մինչև ապրիլի 26-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 1000-ից մինչև ժամը 1700-ը, (ընդմիջում 13:00-14:00), բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից: