Մեկնարկում է 2024թ. տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) բնագավառում ամենամյա կրթական պարգևների 18-րդ մրցանակաբաշխությունը ՀՀ ավագ և միջնակարգ դպրոցների 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանի աշակերտների համար։

Մրցանակաբաշխությունն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից: Մրցույթի հիմնական նպատակը ՏՏ բնագավառում լավագույն աշակերտներին ճանաչելն ու խրախուսելն է։

Մրցանակաբաշխությունը կանցկացվի երկու փուլով.

· առաջին փուլում առցանց թեստային համակարգի միջոցով կորոշվեն եզրափակչի մասնակիցները,

· եզրափակիչ փուլում մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամների հետ բանավոր հարցազրույցի արդյունքում կորոշվեն հաղթողները։

Առաջին փուլը կանցկացվի մայիսի 22-ին՝ ժամը 16:00-ին։ Հենց այդ նույն օրը և ժամին գրանցման և մասնակցության համար կգործի հետևյալ հղումը՝ https://shorturl.at/mTX37: Հղմամբ նախ կիրականացվի մասնակցի գրանցումը (անուն, ազգանուն, դպրոց և այլն), որին անմիջապես կհաջորդի թեստային հարցումը։ Թեստային հարցման ընթացքում կտրվի 50 հարց, որոնցից յուրաքանչյուրը գնահատվում է 2 միավոր։

Գրանցման և թեստավորման համար տրամադրվում է 1 ժամ 30 րոպե։ 45-ից ավելի միավոր հավաքած աշակերտները կդառնան եզրափակչի մասնակից, ինչի վերաբերյալ թեստավորման համակարգի կողմից կստանան լրացուցիչ տեղեկատվություն։

Հաղթողները կստանան խորհրդանշական նվերներ, վկայական և դրամական պարգև:

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք գրել հետևյալ էլ. փոստին՝ ruzannag@synopsys.com: