Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթի հայտարարման, անցկացման, մասնագիտական հանձնաժողովի ձևավորման, գործունեության, տնօրենի նշանակման և բողոքարկման կարգը հաստատելու մասին» N 181-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 2-րդ կետի համաձայն՝ հայտարարվում է մրցույթ՝ «ՀՀ Վայոց ձորի մարզի Վայքի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:

1. Հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.

2) հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիրը).

3) «Հանրակրթության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 21-րդ և 22-րդ մասերով սահմանված հիմքերի բացակայությունը:

2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`

1) դիմում` լիազոր մարմնի ղեկավարի անունով (Ձև N 2).

2) անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.

3) հաստատության ղեկավարման իրավունքի՝ հավաստագրի պատճենը.

4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը` թղթային և էլեկտրոնային տարբերակներով` համաձայն https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=189667.

5) մանկավարժական, ծնողական և աշակերտական խորհուրդների հետ հանդիպման արձանագրությունները.

6) ինքնակենսագրություն (Ձև N 3):

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ, իսկ էլեկտրոնային եղանակով փաստաթղթերը ներկայացնելու դեպքում՝ բնօրինակները ներկայացնել հարցազրույցի օրը:

Փաստաթղթերն ընդունվում են ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի անձնակազմի կառավարման, փաստաթղթաշրջանառության և հասարակայնության հետ կապերի վարչության անձնակազմի կառավարման բաժնում, 2024 թվականի ապրիլի 1-ից մինչև ապրիլի 19-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 9:30-ից մինչև ժամը 12:30-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից, հեռ.՝ (+374) 281 2 55 95: Հասցե՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմ, Վայոց ձորի մարզ, ք.Եղեգնաձոր, Շահումյան 5:

էլեկտրոնային դիմումներն ուղարկել vayotsdzor.andznakazm@gmail.com էլեկտրոնային փոստի հասցեին: