ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1494-Ն որոշմամբ հաստատված՝ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարգի 4-րդ կետի համաձայն՝ «Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջ»ՊՈԱԿ-ի լիազոր մարմինը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:

1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝

1) ՀՀ քաղաքացիությունը.

2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):

2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`

1) դիմում` կառավարման խորհրդի նախագահի անունով.

2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.

3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.

4) տվյալ հաստատության 5 տարվա զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով` սույն կարգի 26-րդ կետի պահանջներին համապատասխան.

5) ինքնակենսագրություն:

Փաստաթղթերի պատճենները խորհրդի նախագահին կամ քարտուղարին առձեռն ներկայացնելու դեպքում պետք է ներկայացնել բնօրինակների հետ:

Փաստաթղթերն ընդունվում են Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջում, հասցեն՝ Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան, Կենտրոն թաղամաս 96։

2024 թվականի մարտի 27-ից 2024 թվականի ապրիլի 16-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 900 -ից մինչև ժամը 1600 -ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:

Մրցույթը տեղի կունենա 2024 թվականի ապրիլի 26-ին՝ ժամը 1300 -ին,Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջում, հասցեն՝ Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան, Կենտրոն թաղամաս 96։

Տեղեկությունների համար դիմել 033273232, 093159381 հեռախոսահամարներով և statecollege@list.ru էլեկտրոնային հասցեով։