Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիորգի Ամիլախվարիի գլխավորած պատվիրակությունն այցելել է «Թումո» կենտրոն:

Պատվիրակությանն ուղեկցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Վրաստանի ԿԳԵ նախարարը շրջել է կենտրոնում, ծանոթացել կրթական ծրագրին։ Այցի ընթացքում կողմերը քննարկել են հետագա համագործակցության և Վրաստանում Թումո կենտրոնների հիմնադրման հեռանկարները: