Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 2-ի N 259-Ն որոշմամբ հաստատված՝ պետական ուսումնական հաստատության համակարգողի նշանակման կարգի 7-րդ կետի համաձայն՝ «Ծիածանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի համակարգողի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար ընդունվում են հայտեր:

1. Հաստատության համակարգողի պաշտոնն զբաղեցնելու համար հայտ ներկայացնելու պարտադիր պայմաններն են՝
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.
2) բարձրագույն կրթությունը:

2. Թափուր տեղը համալրելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` լիազորված մարմնի ղեկավարի անունով.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթը (դիպլոմը).
4) ստաժի վերաբերյալ տեղեկանք՝ աշխատավայրից.
5) ինքնակենսագրություն:

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ, իսկ էլեկտրոնային եղանակով ներկայացնելու դեպքում (armavir.kadrer@mta.gov.am) բնօրինակները ներկայացնել հարցազրույցի օրը:

Փաստաթղթերն ընդունվում են Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի աշխատակազմում (հասցե՝ ք. Արմավիր, Աբովյան 71) 2024 թվականի մարտի 25-ից մինչև ապրիլի 12-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10.00-ից մինչև ժամը 17.00-ն, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից: