ՀՀ կառավարության 2023 թվականի մարտի 2-ի N 259-Ն որոշում «Սադունցի Ս․ Մուրադովի անվան հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի վարչատնտեսական մասի համակարգողի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար ՀՀ կառավարության 2023 թվականի մարտի 2-ի N 259-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության վարչատնտեսական մասի համակարգողի նշանակման կարգի 4-րդ կետի համաձայն՝ ընդունվում են հայտեր:

1.Հաստատության համակարգողի պաշտոնն զբաղեցնելու համար հայտ ներկայացնելու պարտադիր պայմաններն են՝

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.

2) բարձրագույն կրթությունը և վերջին 5 տարվա ընթացքում քաղաքական, ինքնավար, վարչական կամ օրենքով ստեղծված պետական մարմնի անդամի պաշտոններում կամ կազմակերպման, ղեկավարման, վերահսկման, համակարգման գործառույթներ ունեցող այլ պաշտոններում (անկախ պետական կամ մասնավոր ոլորտում կատարած աշխատանքից) առնվազն հինգ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:

2.Թափուր տեղը համալրելու համար հավակնորդը ներկայացնում է`

1) դիմում` լիազոր մարմնի ղեկավարի անունով (ձև N 2).

2)ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.

3)բարձրագույն կրթությունն հավաստող փաստաթուղթը (դիպլոմը).

4)ստաժի վերաբերյալ տեղեկանք՝ աշխատավայրից․

5)ինքնակենսագրություն (ձև N 3):

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ, իսկ էլեկտրոնային եղանակով փաստաթղթերը ներկայացնելու դեպքում՝ բնօրինակները ներկայացնել մրցույթի օրը:

Փաստաթղթերն ընդունվում են ՀՀ Արագածոտնի մարզպետարանի անձնակազմի կառավարման, փաստաթղթաշրջանառության և հասարակայնության հետ կապերի վարչության անձնակազմի կառավարման բաժնում (ք. Աշտարակ, Վ. Պետրոսյան 4) 2024 թվականի մարտի 20-ից մինչև ապրիլի 9-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 13:00-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:

Փաստաթղթերը կարող են ներկայացվել էլեկտրոնային եղանակով՝ էլեկտրոնային փոստի հասցեին (aragatsotn.andznakazn@mta.gov.am

Հայտերն ամփոփվում են Լիազորված մարմնի ղեկավարը հավակնորդների փաստաթղթերն ստանալուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, հավակնորդների հետ անցկացնում է հարցազրույց, հավակնորդներից մեկի հետ (եթե հավակնորդների թիվը մեկից ավելի է) կնքում է աշխատանքային պայմանագիր՝ 5 տարի ժամկետով, բայց ոչ ավելի, քան անձի 65 տարին լրանալը։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ (0232)3-53-83 (անձնակազմի կառավարման, փաստաթղթաշրջանառության և հասարակայնության հետ կապերի վարչության անձնակազմի կառավարման բաժին)։