Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 2-ի N 259-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության վարչատնտեսական մասի համակարգողի նշանակման կարգի 2-րդ կետի համաձայն՝ «Անգեղակոթի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի համակարգողի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար ընդունվում են հայտեր:
1. Հաստատության համակարգողի պաշտոնն զբաղեցնելու համար հայտ ներկայացնելու պարտադիր պայմաններն են՝
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.
2) բարձրագույն կրթությունը և վերջին 7 տարվա ընթացքում քաղաքական, ինքնավար, վարչական կամ օրենքով ստեղծված պետական մարմնի անդամի պաշտոններում կամ կազմակերպման, ղեկավարման, վերահսկման, համակարգման գործառույթներ ունեցող այլ պաշտոններում (անկախ պետական կամ մասնավոր ոլորտում կատարած աշխատանքից) առնվազն հինգ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:

2. Թափուր տեղը համալրելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` լիազոր մարմնի ղեկավարի անունով (ձև N 2).
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) բարձրագույն կրթությունն հավաստող փաստաթուղթը (դիպլոմը).
4) ստաժի վերաբերյալ տեղեկանք՝ աշխատավայրից․
5) ինքնակենսագրություն (ձև N 3):

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ, իսկ էլեկտրոնային եղանակով փաստաթղթերը ներկայացնելու դեպքում (syuniq.andznakazm@mta.gov.am)՝ բնօրինակները ներկայացնել մրցույթի օրը:

Փաստաթղթերն ընդունվում են ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմում (հասցե՝ ք.Կապան, Նժդեհի 1, սենյակ 201), 2024 թվականի մարտի 20-ից մինչև ապրիլի 9-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 1000-ից մինչև ժամը 1700-ը (ընդմիջում՝ ժամը 1300-ից 1400-ը), բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:

Լիազորված մարմնի ղեկավարը հավակնորդների փաստաթղթերը՝ հայտերն ընդունելու ժամկետն ավարտվելուց 2 աշխատանքային օրվա ընթացքում ստանալուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում անցկացնում է հարցազրույց։ Հարցազրույցի դրական արդյունքի դեպքում լիազորված մարմնի ղեկավարը հավակնորդներից մեկի հետ (եթե հավակնորդների թիվը մեկից ավելի է) կնքում է աշխատանքային պայմանագիր՝ 5 տարի ժամկետով՝ պահպանելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» ենթակետով սահմանված պահանջը։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ (0285)4-42-75 (անձնակազմի կառավարման բաժին), (0285)4-35-45 (Կրթության, մշակույթի և սպորտի վարչություն)։