ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և ֆինանսավորմամբ Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախումբն իրականացնում է «Ակունքներ» նախագիծը։ Ծրագրի շրջանակում մարտի 22-ին կայանալու է առաջին համերգը (Գյումրու ժողգործիքների պետական նվագախմբի համերգասրահ, հասցե՝ Խրիմյան Հայրիկ 19):

Համերգին Գյումրու ժող գործիքների պետական նվագախմբի հետ համատեղ հանդես կգա երգիչ Վարդան Բադալյանը։

Ծրագրի նպատակն է ազգային ոչ նյութական մշակույթի պահպանումը, հանրայնացումն ու սերունդներին փոխանցումը, ազգային երաժշտության հանրահռչակումը։

Համերգի բանախոսն է երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Հասմիկ Հարությունյանը։