Ավստրիայի Հանրապետության գիտությունների ակադեմիայի «Joint Excellence in Science and Humanities (JESH)»՝ հետազոտությունների ոլորտում փոխանակման ծրագրի շրջանակում ՀՀ քաղաքացիները հնարավորություն ունեն 2024-2025թթ. ակադեմիական տարում Ավստրիայի Հանրապետության գիտահետազոտական կառույցների հետ համատեղ իրականացնել կրթական և գիտական ծրագրեր:

«JESH»-ի նպատակն է խթանել համագործակցությունն արտերկրից ժամանած երիտասարդ հետազոտողների և Ավստրիայի գիտնականների միջև:

Կրթաթոշակին կարող են դիմել այն մասնագետները, որոնք ավարտել են իրենց դոկտորական/PhD կրթությունը ոչ ավելի, քան 10 տարի առաջ և փոխկապակցված են թիրախային երկրներից մեկի՝ ներառյալ Հայաստանի համալսարանական կամ ոչ համալսարանական հետազոտական որևէ հաստատության հետ:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն ապրիլի 30-ն է: Ծրագրի մասին հավելյալ տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղումով:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Ավստրիայի Հանրաետության «Միջազգային և Եվրոպական ուսումնասիրություններ 2024» ամառային դպրոցը հուլիսի 13-ից օգոստոսի 10-ը հայտարարում է ընդունելություն: Չորս շաբաթվա ծրագիրն առաջարկում է եվրոպական ուսումնասիրությունների, միջազգային իրավունքի, գերմաներեն լեզվի դասընթացներ:

Եվրոպական ուսումնասիրությունների դասընթացներն անցկացվում են անգլերենով և կենտրոնացած են Եվրոպայի և Եվրոպական Միության վրա: Դրանք ներառում են Եվրոպայի քաղաքական, տնտեսական և իրավական տրանսֆորմացիաները, ինչպես նաև դրանց պատմական և մշակութային ասպեկտները:

Կից՝ ամառային դպրոցի մասին տեղեկատվական գրքույկը և դիմումի ձևը: