Մարտի 18-ին անցկացվել է Հայաստանի սամբոյի 2024թ. առաջնությունը, որին մասնակցել են հանրապետության ուժեղագույն մարզիկները:

Ընդ որում՝ պատմության մեջ առաջին անգամ անցկացվել է նաև մարտական սամբոյի կանանց առաջնությունը:

Տղամարդկանց մարզական սամբոյի մրցումներում Հայաստանի առաջնության հաղթողներ են ճանաչվել Կարեն Սարգսյանը (58 կգ), Նարեկ Դալլաքյանը (64 կգ), Արամ Աղաջանյանը (71 կգ), Բորիս Շատվերյանը (79 կգ), Վահագն Չալյանը (88 կգ), Արսեն Խանջյանը (98 կգ), Արման Մանուկյանը (+98 կգ):

Տղամարդկանց մարտական սամբոյի մրցումներում Հայաստանի չեմպիոններ են հռչակվել Համլետ Սուքիասյանը (58 կգ), Մայիս Ներսեսյանը (64 կգ), Մհեր Մերջանյանը (71 կգ), Ալբերտ Քարամյանը (79 կգ), Ավետիք Պողոսյանը (88 կգ), Արման Ավանեսյանը (98 կգ), Էրիկ-Գոռ Համզոյանը (+98 կգ):

Կանանց մարզական սամբոյի մրցումներում Հայաստանի չեմպիոնությունը նվաճել են Արփինե Ամիրյանը (50 կգ), Մելինե Մամիկոնյանը (54 կգ), Նանե Հակոբյանը (65 կգ), Նելլի Ավետիսյանը (80 կգ) և Աննա Մկրտչյանը (+80կգ):

Կանանց մարտական սամբոյի մրցումներում հավասարը չեն ունեցել Արփինե Մնացականյանը (54 կգ), Սրբուհի Հովակիմյանը (59 կգ) և Ագապի Հարությունյանը (80 կգ):