Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցում մարտի 15-17-ն անցկացվել է գնդակային հրաձգության Հայաստանի մեծահասակների առաջնությունը:

Հայաստանի առաջնությանը շուրջ 80 հրաձիգ է մասնակցել։

Առաջնության արդյունքներով ՀՀ սպորտի վարպետի նորման վազող թիրախ ձևում լրացրել են Հայկ Մինասյանը և Անահիտ Սարգսյանը։

Մրցանակակիրները և հաղթող մարզիկի անձնական մարզիչները ստացել են դրամական պարգևներ: Մարզիկներն արժանացել են նաև մեդալի և հավաստագրի:

Առաջնությունում գրանցվել են հետևյալ արդյունքները.

Օդամղիչ հրացան, 10մ, 60 կրակոց, տղաների պայքարում՝

1-ին տեղ՝ Գագիկ Նիկողոսյան (անձնական մարզիչ՝ Անդրանիկ Այվազյան),

2-րդ տեղ՝ Հրաչ Բաբայան

3-րդ տեղ՝ Դավիթ Խաչատրյան,

Օդամղիչ հրացան, 10մ, 60 կրակոց, աղջիկների պայքարում՝

1-ին տեղ՝ Սեդա Գաբրիելյան (անձնական մարզիչ՝ Անդրանիկ Այվազյան),

2-րդ տեղ՝ Միլենա Միասարյան,

3-րդ տեղ՝ Աստղիկ Ղուկասյան,

Օդամղիչ ատրճանակ, 10մ, 60 կրակոց, տղաների պայքարում՝

1-ին տեղ ՝ Բենիկ Խլղաթյան (անձնական մարզիչ՝ Արմեն Սիմոնյան),

2-րդ տեղ՝ Արմեն Գևորգյան,

3-րդ տեղ՝ Նորայր Առաքելյան,

Օդամղիչ ատրճանակ, 10մ, 60 կրակոց, աղջիկների պայքարում՝

1-ին տեղ՝ Էլմիրա Կարապետյան (անձնական մարզիչ՝ Սեյրան Նիկողոսյան),

2-րդ տեղ՝ Լիլիթ Մկրտչյան,

3-րդ տեղ՝ Նարե Գաբրիելյան,

Վազող թրախ, նորմալ վազք, 10մ, 30+30 կրակոց, տղաների պայքարում՝

1-ին տեղ՝ Գոռ Խաչատրյան (անձնական մարզիչ՝ Հովհաննես Մարգարյան),

2-րդ տեղ՝ Հովհաննես Մարգարյան,

3-րդ տեղ՝ Հայկ Մինասյան,

Վազող թրախ, նորմալ վազք, 10մ, 30+30 կրակոց, աղջիկների պայքարում՝

1-ին տեղ՝ Գոհար Հարությունյան (անձնական մարզիչ՝ Էդգար Բաղդասարյան),

2-րդ տեղ՝ Անահիտ Սարգսյան,

3-րդ տեղ ՝ Արուսյակ Գրիգորյան,

Վազող թրախ, խառը վազք, 10մ, 20+20 կրակոց, տղաների պայքարում՝

1-ին տեղ՝ Գոռ Խաչատրյան (անձնական մարզիչ՝ Հովհաննես Մարգարյան),

2-րդ տեղ՝ Հովհաննես Մարգարյան,

3-րդ տեղ՝ Հայկ Մինասյան,

Վազող թրախ, խառը վազք, 10մ, 20+20 կրակոց, աղջիկների պայքարում

1-ին տեղ՝ Գոհար Հարությունյան (անձնական մարզիչ՝ Էդգար Բաղդասարյան),

2-րդ տեղ՝ Արուսյան Գրիգորյան,

3-րդ տեղ ՝ Անահիտ Սարգսյան։