Ինդոնեզիայի Հանրապետության կառավարությունը հայտարարել է «DARMASISWA» խորագրով գիտական աստիճան չտրամադրող ուսումնական մեկամյա կրթաթոշակային ծրագիր՝ 2024-2025 ուսումնական տարվա համար:

Ծրագիրը կազմակերպվում է Ինդոնեզիայի կրթության, մշակույթի, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարարության, Ֆինանսների նախարարության և Արտաքին գործերի նախարարության կողմից:

Ըստ ինդոնեզական կողմի՝ «DARMASISWA» խորագրով կրթաթոշակը նպատակ ունի մեծացնել և զարգացնել հետաքրքրությունը միջազգային ուսանողների շրջանում ինդոնեզերենի և ինդոնեզական մշակույթի նկատմամբ: Այն միտված է նաև ազգերի միջև առավել ամուր մշակութային կապերի ապահովմանը:

Ծրագրի մանրամասները հասանելի են կից ներկայացվող տեղեկագրում, ինչպես նաև ծրագրի պաշտոնական՝ darmasiswa.kemdikbud.go.id կայքում:

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել ՀՀ ԿԳՄՍՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչության արտաքին կապերի բաժին հեռ.՝ (+374) 010-599-696: