Ներդրումների և արտաքին առևտրի ռումինական գործակալությունը ԵՄ և Եվրոպական ազատ առևտրի ասոցիացիայի (EFTA) անդամ չհանդիսացող երկրների քաղաքացիների համար 2024-2025 ակադեմիական տարվա համար հատկացրել է 40 ուսումնական կրթաթոշակ, որոնց դիմելու վերջնաժամկետը ս.թ. մայիսի 31-ն է։

Կրթաթոշակի շահառուների վերջնական ընտրությունը կատարվելու է մինչև ընթացիկ տարվա հուլիսի 15-ը՝ Ռումինիայի կրթության նախարարության սահմանած չափանիշներին համապատասխան։

Առավել մանրամասն տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղումով՝ https://arice.gov.ro/1/burse-2024/։