ՀՀ կառավարության 2021 թ-ի սեպտեմբերի 24-ի N 1569-Ն որոշմամբ հաստատված՝ «Նախնական արհեստագործական և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության» կարգի 4-րդ կետի համաձայն՝ «Նոր Գեղիի ակադեմիկոս Գ. Աղաջանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ–ի լիազոր մարմինը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:

1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝

1) ՀՀ քաղաքացիությունը.

2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):

2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`

1) դիմում` կառավարման խորհրդի նախագահի անունով.

2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.

3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.

4) տվյալ հաստատության 5 տարվա զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով` նշված կարգի 26-րդ կետի պահանջներին համապատասխան.

5) ինքնակենսագրություն:

Փաստաթղթերի պատճենները խորհրդի նախագահին կամ քարտուղարին առձեռն ներկայացնելու դեպքում պետք է ներկայացնել բնօրինակների հետ:

Փաստաթղթերն ընդունվում են «Նոր Գեղիի ակադեմիկոս Գ.Աղաջանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ–ում (ՀՀ Կոտայքի մարզ, գյուղ Արգել, 4-րդ փող., շենք 1, Արգելի Վ. Անանյանի անվան միջնակարգ դպրոց) 2024 թվականի մարտի 6–ից մինչև մարտի 26–ը նեռարյալ, ամեն օր՝ ժամը 1000-ից մինչև ժամը 1300-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:

Մրցույթը տեղի կունենա 2024 թվականի ապրիլի 5–ին՝ ժամը 1000–ին, «Նոր Գեղիի ակադեմիկոս Գ.Աղաջանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ–ում, հասցե՝ ՀՀ Կոտայքի մարզ , գյուղ Արգել, 4-րդ փող., շենք 1, Արգելի Վ.Անանյանի անվան միջնակարգ դպրոց։

Տեղեկությունների համար դիմել հեռախոսահամարով՝ 077–21–19–98, էլեկտրոնային հասցեն՝ collegialcouncil@inbox.ru։