Տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար սահմանվում են հետևյալ պայմանները՝

  1. ՀՀ քաղաքացիություն.
  2. բարձրագույն կրթություն.
  3. հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանային ստաժ կամ գրադարանային-տեղեկատվական աղբյուրներ և արխիվավարություն բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.

Հիմնական գործառույթները՝

1) ձևավորում և օգտվողներին է տրամադրում ազգային, արտասահմանյան տպագիր արտադրանքի հավաքածուն առանց սահմանափակումների նրանց պահանջարկներին համապատասխան.

2) իրականացնում է գրադարանային, տեղեկատվական-մատենագիտական աշխատանք, գրադարանից օգտվողներին տրամադրում անհրաժեշտ տեղեկատվություն.

3) ընթերցողներին մատուցում է տարբեր բնույթի գրադարանային ծառայություններ.

4) ինքնուրույն սահմանում է գրադարանից օգտվելու կարգը, օգտվողների կողմից պառճառված վնասի փոխհատուցման ձևերն ու չափերը.

5) լիազորված պետական մարմնի հետ համաձայնեցնելով՝ իրականացնում է հավաքածուից օգտագործման համար ոչ պիտանի տպագիր արտադրանքի դուրսգրումը՝ բացառությամբ պատմամշակութային արժեքների.

6) հաշվառում, մշակում, համակարգում է մուտքագրվող նյութերը և գրանցում դրանց վերաբերյալ տեղեկությունը թղթային և այլ նյութական կրիչների տվյալների շտեմարաններում.

7) ձևավորում է իր տնտեսական զարգացման ծրագիրը, որոշում ծառայությունների մատուցման կարգն ու գները, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան սահմանված չէ.

Իրականացնում է սույն կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:

/Կանոնադրությունը կցվում է/

Մրցույթին մասնակցել ցանկացողները փաստաթղթային կամ էլեկտրոնային տարբերակով պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

  • դիմում՝ (ձևը կցվում է).
    • բարձրագույն կրթությունը հավաստող դիպլոմ(ները) (բնօրինակը (բնօրինակները) և պատճենը (պատճենները), իսկ փաստաթղթերն էլեկտրոնային տարբերակով ներկայացնելու դեպքում՝ բնօրինակի (բնօրինակների) սկանավորված տարբերակը).
    • երկու գունավոր լուսանկար՝ 3Î4 չափսի (էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում՝ էլեկտրոնային).
    • անձնագիր կամ նույնականացման քարտ (բնօրինակը և պատճենը, իսկ էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում՝ բնօրինակների սկանավորված տարբերակը).
    • ինքնակենսագրություն՝ (ձևը կցվում է).
    • գիտական աստիճանի վկայականը (բնօրինակը (բնօրինակները) և պատճենը (պատճենները), իսկ էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում՝ բնօրինակի (բնօրինակների) սկանավորված տարբերակը)՝ առկայության դեպքում.
    • աշխատանքային գործունեությունը հավաստող վավերացված համապատասխան տեղեկանք (փաստաթուղթ), որը կբավարարի սույն հայտարարությամբ սահմանված պահանջներին և հաշվառման համակարգի տեղեկատվական բազայում առկա տվյալները ներառող տեղեկանք նախկին աշխատանքային գործունեության վերաբերյալ.
    • օտար լեզվի իմացությունը հավաստող փաստաթուղթը (բնօրինակը (բնօրինակները) և պատճենը (պատճենները), իսկ էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում՝ բնօրինակի (բնօրինակների) սկանավորված տարբերակը)՝ առկայության դեպքում.
    • «Օ. Չուբարյանի անվան Արարատի մարզային գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպության զարգացման` դիմողի կողմից մշակված հայեցակարգը՝ թղթային կամ էլեկտրոնային տարբերակով պետք է ներկայացվի 2024 թվականի հուլիսի 11-ին:
    • Հայեցակարգը պետք է լինի առավելագույնը 20 էջ.
    • Պարունակի պետական կազմակերպության ոլորտի առկա խնդիրների համակարգային վերլուծությունը և գնահատումը.
    • Ներառի պետական կազմակերպության բնագավառի զարգացման և բարեփոխման առաջարկները:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2024 թվականի հուլիսի 10-ին՝ ժամը 1030-ին, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Կառավարական տուն N 2):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2024 թվականի հուլիսի 12-ին՝ ժամը 1030-ին, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Կառավարական տուն N 2):

Հիմնական աշխատավարձը՝ 223000 (երկու հարյուր քսաներեք հազար) ՀՀ դրամ:

Փաստաթղթերն ընդունվում են 2024 թ. մայիսի 20-ից մինչև հունիսի 10-ը ներառյալ ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը 1000-ից մինչև 1300-ը: Տեղեկատու հեռ.` 010/599-659/, էլեկտրոնային փոստի հասցեն՝ management@escs.am:

Մրցույթի թեստավորման փուլին նախապատրաստվելու համար անհրաժեշտ նորմատիվ իրավական ակտերի հստակ շրջանակը՝

«Աշխատանքային օրենսգիրք» հոդվածներ՝ 5, 14, 20, 46, 85, 88,99, 101, 102, 109, 111-115, 120, 147, 158, 166, 179, 228

Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=180722

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք հոդվածներ՝ 3-18, 22, 25

Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=161510

ՀՀ Սահմանադրություն. հոդվածներ՝ 6, 10, 14, 15, 21,, 26, 27, 34, 36, 38, 42, 47, 48, 57, 60, 66, 72, 73, 109, 121, 125, 131, 147, 153, 160, 162, 163, 168, 184, 185, 19, 206

Հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=143723

«Գրադարանների և գրադարանային գործի մասին» ՀՀ օրենք հոդվածներ՝ 4-9,11-14

Հղումը՝ http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=121483

«Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենք հոդվածներ՝ 1-4,6, 8, 10, 14, 16, 17, 20-22, 24, 26.1,

Հղումը՝ http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=121002

Պետական պատվերով և աջակցությամբ հրատարակված գրականության անվճար բաշխման և իրացման կարգը հաստատելու մասին ՀՀ կառավարության 2007 թվականի նոյեմբերի 1-ի N 1285-Ն որոշում

Հղումը՝ http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=121499

Գրադարանների խորհրդի աշխատակարգը և կազմը հաստատելու մասին ՀՀ կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 27-ի N 1229-Ն որոշում

Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=78516

/Թեստային հարցերի նմուշը կցվում է/

Մրցույթի հարցազրույցի փուլին նախապատրաստվելու համար անհրաժեշտ նորմատիվ իրավական ակտերի և հմտությունների շրջանակն է՝ (առաջնորդում, ռազմավարական պլանավորում, որոշումների կայացում, ժամանակի կառավարում, հաղորդակցման հմտություններ, տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն). մասնագիտական գիտելիքների ստուգում՝

«Աշխատանքային օրենսգիրք»

Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=180722

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք,

Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=161510

«Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենք,

Հղումը՝ http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=121002

«Գրադարանների և գրադարանային գործի մասին» ՀՀ օրենք,

Հղումը՝ http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=121483

անձնական որակների (աշխատանքային էթիկայի և բարեվարքության կանոնների իմացություն):

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել ՀՀ կրթությւան, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (հասցե՝ ք. Երևան, Կառավարական տուն N 2, հեռախոսահամար՝ 010-599 659):


ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Օ. Չուբարյանի անվան Արարատի մարզային գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հասարակական կազմակերպություններին մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկելու նպատակով

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 22-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների մրցույթի, ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և չափորոշիչները սահմանելու մասին» N 539-Ն որոշման հավելվածի 17-րդ կետը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հասարակական կազմակերպություններին հրավիրում է դիմելու նախարարության «Օ. Չուբարյանի անվան Արարատի մարզային գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթի մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկվելու նպատակով: Դիմել կարող են այն հասարակական կազմակերպությունները, որոնց կանոնադրական նպատակները և խնդիրներն առնչություն ունեն մշակույթի կամ արվեստի ոլորտի հետ և դիմելու ամսվան նախորդող առնվազն երկու տարվա ընթացքում գործունեություն են ծավալել տվյալ ոլորտում:

Դիմումի մեջ անհրաժեշտ է նշել՝

  1. Կազմակերպության անվանումը
  2. Կազմակերպության գտնվելու վայրը, իրավաբանական հասցեն, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն,
  3. Կազմակերպության կանոնադրությունը:

Դիմումներն ընդունվում են 2024 թ. մայիսի 20-ից մինչև հունիսի 10-ը ներառյալ՝ ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը 1000-ից մինչև 1300-ը, տեղեկատու հեռ.` 010 /599-659/, էլեկտրոնային փոստի հասցեն՝ management@escs.am: